Թրամփը հայտարարությամբ է հանդես եկել․ Իսրայելը մեծ վնասներ կկրի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Գազայի հատվածում շարունակվող ռազմական գործողությունները վնասում են Իսրայելին և նրա շահերին, առաջին հերթին՝ հասարակական կարծիքի և այլ երկրների հետ հարաբերությունների առումով: Նա այս մասին ասել է The Daily Caller-ին տված հարցազրույցում։


«Նրանք ստիպված կլինեն վերջ տալ այս պատերազմին, այն վնասում է Իսրայելին, դրանում կասկած չկա։ Հնարավոր է, որ նրանք հաղթում են պատերազմում, բայց նրանք չեն հաղթում հասարակական կարծիքի աշխարհում, գիտեք, դա վնասում է նրանց», - ասել Է Թրամփը։


Նա հավելել է, որ Իսրայելի վերջին գործողությունները Մերձավոր Արևելքում թուլացրել են նաև երկրի լոբբիստների ազդեցությունը Կոնգրեսում: Թրամփի խոսքով՝ 15-20 տարի առաջ Իսրայելն ուներ ամենահզոր լոբբիստական ​​ռեսուրսները Կոնգրեսում, բայց հիմա նրանց ազդեցությունը թուլանում է:


«Նրանք լիակատար վերահսկողություն ունեին Կոնգրեսի նկատմամբ, իսկ հիմա չունեն այն, գիտեք, ես մի փոքր զարմացած եմ դրանից», - նշել է ԱՄՆ  նախագահը:


Միաժամանակ, ԱՄՆ նախագահը շեշտել է, որ իրենից առաջ ոչ ոք այնքան շատ բան չի արել Իսրայելի համար, որքան ինքն ու իր վարչակազմն արդեն արել են։


Նրա խոսքով՝ գրեթե երկու տարվա ընթացքում Արևմուտքի հասարակությունը սկսել է մոռանալ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին խաղաղ իսրայելցիների վրա արմատական ​​Համասի շարժման կողմից իրականացված հարձակումների սարսափները, որոնց հաջորդեցին ռազմական գործողություններ Գազայի հատվածում։

Քաղաքականություն

Պատահարներ