Անդրեասյանը՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի ու թանգարանի վերանորոգման մասին
«Ցեղասպանության հուշահամալիրի ու թանգարանի վերանորոգման համար պետությունը հատկացրել է շուրջ 800 միլիոն դրամ։ Այս մասին մամուլ ասուլիսի ժամանակ հայտարարել է Կրթության գիտության մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Պետությունը այս նախագծի համար հատկացրել է 800 միլիոն դրամ։ Դրանք մեծ միջոցներ են, որոնք ուղղվում են, որպեսզի երկրի կարևորագույն վայրերից մեկը ունենա պատշաճ և անհրաժեշտ պայմաններ», ասել է Ժաննա Անդրեասյանը։
Նախարարի խոսքով՝ աշխատանքներն ընթացել են այն փուլայնությամբ, որը նախատեսված էր պայմանագրով, և օրենսդրության բոլոր պահանջները պահպանված են.
«Սա կարևորագույն հուշարձան է, և նախագծի մշակման փուլում որևէ բան չի կարող դրական եզրակացություն ստանալ, եթե չի անցել գիտամեթոդական խորհրդով։ Թե՛ հուշահամալիրը, թե՛ թանգարանը ամբողջությամբ նույն տեսքով վերականգնվելու են անհրաժեշտ աշխատանքներից հետո»,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նմանատիպ հոդվածներ
Լավրովը` ԼՂ հարցում Արևմուտքի գործողությունների մասին
ԱՄՆ-ն և ԵՄ-ն բացահայտորեն ցանկանում են վարկաբեկել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում ռուսական...
Կնոջս և դստերս հետ կատարեցինք մեր քաղաքացիական պարտքը․ Արայիկ Հարությունյան
«Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ, Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան գրառմամ...
ԱՄՆ հարվածներից հետո Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
ԱՄՆ-ի նոր հարվածների ֆոնին իրանական զինվորականները հայտարարել են, որ Հորմուզի նեղուց-ը փակվում է բոլոր տեսակի նավերի համ...
Այլևս փող չկա. Թրամպ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է դադարեցնել երկրում զանգվածային անկարգությունների հետ կապված կազմակերպություններին պ...