Բացառապես քաղաքական հետապնդման հետևանք. Արամ Վարդևանյանը` Սամվել Կարապետյանի ձերբակալության վերաբերյալ
Առանց որևէ իրավական հիմքի, բացառապես քաղաքական հետապնդման հետևանքով՝ Սամվել Կարապետյանը շուրջ 70 օր է, ինչ ապօրինի կալանավորված է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը:
«2025 թվականի հունիսի 18-ից, պարզապես հարցազրույցում Մայր Աթոռը պաշտպանելու համար՝ ակնհայտ ապօրինի կերպով կալանավորված է Սամվել Կարապետյանը:
Ակնհայտ ապօրինի կալանքի երկարաձգման Հակակոռուպցիոն դատարանի որոշման դեմ ներկայացված բողոքը համեմատության մեջ Արմեն Դանիելյանին մակագրմանը՝ տևական ժամանակ անց մակագրվեց Վերաքննիչ ատյանի դատավոր Ժ. Մելիքսեթյանին:
Անհրաժեշտ եմ համարում հիշեցնել, որ վերջերս՝ Վճռաբեկ դատարանի հենց հակակոռուպցիոն պալատը՝ կալանքի երկարաձգման հետևանքով իրավունքի խախտում արձանագրելով՝ նախադեպային որոշում է ընդունել, ըստ որի քրեադատավարական նվազագույնի սկզբունքը պահանջում է այլընտրանքային խափանման միջոցների կիրառումը: Ավելին՝ Սահմանադրական դատարանի 2025 թվականի օգոստոսի 4-ի որոշմամբ առաջին անգամ ՄԻԵԴ որոշումներից հղմամբ ուղիղ արձանագրվել է, որ՝ կանխավարկածը միշտ էլ կալանավորված անձի ազատման օգտին»,-գրել է Արամ Վարդևանյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը անհիմն է որակել Ալիևի մեղադրանքները` դեսպանատների վրա հարձակումների մասին
Փաշինյանը անհիմն է որակել Ալիևի մեղադրանքները, թե Հայաստանը կազմակերպել կամ կազմակերպում է հարձակումներ եվրոպական...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Միրզոյան-Չավուշօղլու զրույցի պահը
Ավելի վաղ արդեն հայտնել էինք, որ լրատվականներում լուսանկարներ են տարածվում Միրզոյան-Չավուշօղլու-Բայրամով հանդիպումից։ Դր...
Ռուս խաղաղապահները դուրս են եկել օկուպացված Արցախի Իվանյանի օդանավակայանի տարածքից
Ռուս խաղաղապահները դուրս են եկել օկուպացված Արցախի Իվանյանի օդանավակայանի տարածքից։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցներ...
Արարատ Միրզոյանը՝ ԵՄ անդամության թեկնածության հայտ ներկայացնելու մասին
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Հայաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի հայտ ներկայա...