Վենսը բացահայտնել է` ինչու է Պուտինը հարգում Թրամփին
ԱՄՆ փոխնախագահ Վենսը Foxnews-ին տված հարցազրույցում ասել է, թե Վլադիմիր Պուտինը մարդ է, որը հոգ է տանում Ռուսաստանի շահերի մասին:
«Ես մի քանի անգամ խոսել եմ նրա հետ հեռախոսով: Գիտեք, դա հետաքրքիր է, նա խոսում է ավելի մեղմ, քան կարելի էր սպասել: Ամերիկյան ԶԼՄ-ներն իրենց պատկերացումն ունեն նրա մասին: Նա շատ հանգիստ է խոսում: Նա շատ խոհեմ է, շատ զգույշ: Իմ կարծիքով, նա այն մարդն է, որը հոգ է տանում Ռուսաստանի շահերի մասին»,- պատմել է Վենսը:
Նրա խոսքով. «Պատճառներից մեկը, թե ինչու է նա հարգում Թրամփին, այն է, որ Պուտինը գիտի՝ ԱՄՆ նախագահը ելնում է իր ժողովրդի շահերից: Այո, նրանք շատ հարցերում համաձայն չեն: Նախագահը քննադատել է Վլադիմիր Պուտինին, բայց նա պատրաստ է աշխատել ցանկացած մարդու հետ, որն օգտակար կլինի ԱՄՆ-ի համար: Եվ մենք բոլորս համաձայնեցինք, որ պետք է դադարեցնել սպանությունները: Եկեք առաջ շարժվենք»։
Նմանատիպ հոդվածներ
Արսեն Թորոսյանը վայր է դնում պատգամավորական մանդատը
ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը վայր է դնում պատգամավորական մանդատը: Հայտնում են ԶԼՄ-ները:Պատգամավորը համապատասխան դիմո...
Նախարարը` ԱՄՆ դեսպան, Թորոսյանը` նախարար
Auroranews-ի տեղեկությունների Արսեն Թորոսյանը կնշանակվի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, իսկ Նարեկ Մկրտչյանը՝ ԱՄՆ...
Եկատերինբուրգում Հայաստանի հյուպատոսությունը փակվել է
Եկատերինբուրգում Հայաստանի հյուպատոսությունը փակվել է: Ինչպես հետևում է հանրապետության «Եկատերինբուրգում հյուպատոսությու...
ՀՀ-ԱՄՆ ընկերությունը ոչ թե վերահսկելու է այդ ճանապարհը, այլ՝ կառավարելու է. Փաշինյան
ՀՀ-ԱՄՆ ընկերությունը ոչ թե վերահսկելու է այդ ճանապարհը, այլ՝ կառավարելու է։ Բիզնես կառավարում է իրականացնելու: Այս մասին...