Նարեկ Կարապետյանը՝ «Թրամփի ուղու» մասին
Անվտանգային խնդիրների լուծումն ավելի կարևոր է, քան տնտեսական օգուտները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց «Տաշիր գրուպ» հոլդինգի ղեկավարի տեղակալ Նարեկ Կարապետյանը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդումները
ՀՀ վարչապետը «Fox News»-ին տված հարցազրույցում հայտարարել է. «Եթե մենք կենտրոնանանք այս համաձայնագրի տնտեսական կողմի վրա, ապա ոչ միայն Հայաստանը, Ադրբեջանը, Միացյալ Նահանգները, այլև Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը կունենան շատ կարևոր, շատ շոշափելի և իրականում աննախադեպ օգուտներ, քանի որ Հարավային Կովկասից մենք այժմ երկաթուղի չունենք, որը Իրանը կմիացներ Ռուսաստանին»: Վաշինգտոնում Երևան-Բաքու հռչակագրի ստորագրումից հետո ևս Հայաստանի վարչապետը ներդրումային առաջարկներով դիմել էր Ռուսաստանին և Իրանին:
«Հայաստանի համար առաջնայինը անվտանգային հարցն է։ Մենք նախևառաջ պետք է հասկանանք` «Թրամփի ուղու» մասին պայմանագիրն ապահովո՞ւմ է մեր հայրենիքի սահմանների կայուն անվտանգությունը, հետո նոր դիտարկենք տնտեսական բաղադրիչները։ Կարծում եմ` առաջին հերթին պետք է լուծել անվտանգային հարցը՝ հասնելով երկարաժամկետ հավասարակշռված խաղաղության», - նշել է Կարապետյանը։
Նա նշեց, որ «Տաշիր» ընկերությունների խումբը որևէ համագործակցություն չի նախատեսում «միջանցքի» հարցում։
Կարապետյանն ընդգծեց, որ բարենպաստ ներդրումային միջավայրի համար գլխավոր պայմանը մասնավոր սեփականության գերակայությունն է, որը հիմա մեր երկրում ստորադասվել է այսրոպեական քաղաքական շահերին:
«Եթե վերջին տարիների թիվ մեկ ներդրողին իշխանությունները կալանավորել են միայն մեկ բառի համար, ապա դա, ըստ ձեզ, ինչպե՞ս կարող է ազդել ներդրումային միջավայրի վրա»,- հռետորական հարց տվեց Կարապետյանը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը մեզ լիարժեք բացատրություններ տվեց․ Իրանի ԱԳ նախարար
Հայաստանի վարչապետը զանգահարեց մեր նախագահին, նրանց արտգործնախարարը զանգահարեց ինձ, իրենց փոխարտգործնախարարին ուղարկեցին...
Մի քանի անձնագրով փորձում է Հայաստանում իշխանություն զավթել․ Չախոյանը՝ Սամվել Կարապետյանի մասին
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․«Ռուսաստանցի միլիարդատիրոջ շեշտած «...
Քանի մենք ենք իշխանության Հայաստանի և ԼՂ-ի բնակիչների վերադարձի նպատակ չի հետապնդելու․ Ջուլհակյան
Հայաստանի Հանրապետությունն ու մեր կուսակցությունը նման օրակարգ չունեն՝ ԼՂ բնակիչների կոլեկտիվ վերադարձի վերաբերյալ։ Եթե...
Եվրամիությունը կաջակցի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրմանը. ԵԽ նախագահ
Եվրոպական միությունը շարունակում է հանձնառու լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի իրականացմանն աջակ...