Պակիստանի վարչապետի ուղերձը Հնդկաստանին
Հնդկաստանը պետք է քաղաքական կամք ցուցաբերի Ջամմուի և Քաշմիրի հարցի դիվանագիտական լուծման համար։ Այս մասին Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հայտարարել է Անկախության օրվա կապակցությամբ ազգին ուղղված իր ուղերձում։
«Պակիստանը հաղթեց մայիսի 6-10-ի պատերազմում, որը սկսվեց հնդկական ագրեսիայի պատճառով։ Սա ոչ միայն ամրապնդեց ազատության իմաստը, այլև նոր ձգտումներ և ոգևորություն առաջացրեց պակիստանցիների սրտերում։ Պակիստանի բանակի ռազմական հզորությունն ու հերոսությունը թշնամիներին ծնկի բերեցին», - նշել է Պակիստանի վարչապետը։
Նա ասել է, որ Պակիստանը կշարունակի վճռականորեն պաշտպանել իր ինքնիշխանությունը և հավատում է տարածաշրջանային և համաշխարհային խնդիրները երկխոսության և դիվանագիտության միջոցով լուծելու հնարավորությանը։
«Հնդկաստանը պետք է նույն կամքը ցուցաբերի բոլոր խնդիրները լուծելու համար, այդ թվում՝ Ջամմուի և Քաշմիրի շուրջ հակամարտությունը», - ասել է վարչապետ Շահբազ Շարիֆը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը մեզ լիարժեք բացատրություններ տվեց․ Իրանի ԱԳ նախարար
Հայաստանի վարչապետը զանգահարեց մեր նախագահին, նրանց արտգործնախարարը զանգահարեց ինձ, իրենց փոխարտգործնախարարին ուղարկեցին...
Մի քանի անձնագրով փորձում է Հայաստանում իշխանություն զավթել․ Չախոյանը՝ Սամվել Կարապետյանի մասին
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․«Ռուսաստանցի միլիարդատիրոջ շեշտած «...
Քանի մենք ենք իշխանության Հայաստանի և ԼՂ-ի բնակիչների վերադարձի նպատակ չի հետապնդելու․ Ջուլհակյան
Հայաստանի Հանրապետությունն ու մեր կուսակցությունը նման օրակարգ չունեն՝ ԼՂ բնակիչների կոլեկտիվ վերադարձի վերաբերյալ։ Եթե...
Այն ուսուցիչները, որոնք չեն հաղթահարի կամավոր ատեստավորումը, չեն աշխատի դպրոցում․ ԿԳՄՍ
Այս տարի բոլոր այն ուսուցիչները, որոնք երկրորդ տարին չեն հաղթահարի կամավոր ատեստավորումը, թե՛ «Հանրակրթության մասին» օրե...