Զիջումներ կլինեն, ոչ ոք գոհ չի լինի․Պենտագոնի ղեկավարը՝ ռուս-ուկրաինական հակամարտության մասին
Ուկրաինայում խաղաղ կարգավորման ցանկացած տարբերակ կարող է պահանջել փոխադարձ զիջումներ, այդ թվում՝ տարածքների հնարավոր փոխանակում, և, ի վերջո, լիովին չի բավարարի կողմերից ոչ մեկին: Այս կարծիքը հայտնել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը Fox News-ին տված հարցազրույցում:
«Բանակցային մասում, գիտեք, կարող են լինել տարածքների փոխանակումներ։ Զիջումներ կլինեն։ Ոչ ոք գոհ չի լինի», - ասել է Հեգսեթը։
Հարցին, թե արդյոք մտահոգված է փոխանակման հետ կապված նախադեպ ստեղծելու մտքից, Հեգսեթը պատասխանել է. «Ոչ, որովհետև սա պատերազմ չէ, որը սկսել է նախագահ Թրամփը։ Նա չի առաջացրել այն։ Այն առաջացել է նախորդ վարչակազմերի՝ Օբամայի և Բայդենի թուլության պատճառով»։
Ուկրաինայի հարցը, ինչպես սպասվում է, կլինի Ալյասկայում կայանալիք ԱՄՆ-Ռուսաստան գագաթնաժողովի կենտրոնական թեման։ ԱՄՆ պաշտոնյաները, այդ թվում՝ նախագահ Դոնալդ Թրամփը, նախկինում ազդարարել են, որ վարչակազմը ձգտում է հակամարտության արագ և բանակցային լուծման։
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ նախարարի խորհրդականը կալանավորվեց
Սուրեն Պապիկյանի նախկին խորհրդական, ՔՊ-ական Արշակ Օրդուխանյանը կալանավորվել է։ ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են․«Մե...
Հայաստանը գիտի՝ «Խաղաղության համաձայնագիր»-ը վերջնական ստորագրելու պայմանները
Մեր բոլոր պայմանները լիովին տրամաբանական են, ողջամիտ և օրինական: Ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Նույնիսկ բա...
ԱԳՆ-ն հրապարակել է նախաստորագրված խաղաղության համաձայնագրի տեքստը
ԱԳՆ-ն հրապարակել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերություններ...
Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահին է ներկայացրել վաշինգտոնյան բանակցությունների արդյունքները
ՀՀ վարչապետը ՌԴ նախագահին ներկայացրել է ս/թ օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշիգնտոնում տեղի ունեցած բանակցությունների արդ...