Փաստաթղթի 4-5 դրույթով, սրախողխող է արվում արցախյան շարժումն ու արցախահայերի իրավունքները․ Աբրահամյան
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Այսպես կոչված, խաղաղության փաստաթղթով ոչ միայն Արցախի էջն են իրավական առումով արմատախիլ անում, այլ հիմքեր են նախապատրաստում հետապնդումների բոլոր այն մարդկանց, խմբերի նկատմամբ ,ովքեր բարձրաձայնում և պայքարում են արցախցիների իրավունքների վերականգնման և նրանց հավաքական վերադարձի համար:
Փաստաթղթի 4-5 դրույթով, տարբեր ռակուրսներից, սրախողխող է արվում արցախյան շարժումն ու արցախահայերի իրավունքները:
Սրանք ժամանակին հպարտանում էին, որ արցախյան հաղթանակների սերունդ էին ու դրա կրողները, օրերով քեֆեր անում Արցախում, Աղդամը հայրենիք հռչակում, պաթոսախեղդ կենացներ խմում մինչև այն պահը, երբ արտաքին ազդանշաններով քաղաքական կոնյուկտուրան փոխվեց և հիմա էլ մտել են թուրքական մեղրամիսի փուլ»,- գրել է Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգաավորը:
Նմանատիպ հոդվածներ
Օգոստոսի 1-ից շրջանառությունից դուրս կգան թղթային QR տոմսերը
Երևանում օգոստոսի 1-ից հասարակական տրանսպորտի միասնական, ժամանակակից տոմսային համակարգը շարունակելու է գործել 3 նորարար...
Ռուսաստանում Telegram և WhatsApp հավելվածներում զանգերը մասնակիորեն սահմանափակվել են
«Ռոսկոմնադզորը» պաշտոնապես հայտարարել է Telegram-ում և WhatsApp-ում զանգերը մասնակիորեն սահմանափակելու մասին։Իրավապահ մա...
Անձրևները կվերսկսվեն. հնարավոր է նաև կարկուտ. եղանակը՝ Հայաստանում
Հանրապետության տարածքում օգոստոսի 9-ի երեկոյան ժամերին, 10-13-ի գիշերը և երեկոյան առանձին շրջաններում սպասվում է կարճատև...
Ռուբլին էժանացել է․ փոխարժեքը՝ այսօր
Rate.am-ում օգոստոսի 13-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են.ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 381,14 դր...