Նեթանյահուի ձերբակալման միջազգային դատարանի օրդերը Նորվեգիան կկատարի․ ԱԳ փոխնախարար
Նորվեգիան դատապարտում է Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում և կիրականացնի Միջազգային քրեական դատարանի կողմից վարչապետ Բենիամին Նեթանյահուի ձերբակալման օրդերը, եթե նա ժամանի թագավորություն, «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Նորվեգիայի փոխարտգործնախարար Անդրեաս Մոցֆելդտ Կրավիկը։
«Իսրայելի գործողությունները բացարձակապես անընդունելի են։ Մենք տեսել ենք, թե ինչպես են հարվածներ հասցվում դպրոցներին, հիվանդանոցներին, լրագրողներին», - նշել է դիվանագետը՝ խոսելով պաղեստինյան անկլավում ստեղծված իրավիճակի մասին։
Նա ընդգծել է, որ Նորվեգիայի կառավարությունը տեղյակ է Նեթանյահուին ձերբակալելու ՄՔԴ-ի որոշման մասին և «կկատարի այս հրամանը, եթե նա ոտք դնի Նորվեգիայի հողի վրա»։
Կրավիկը հիշեցրել է, որ թագավորությունը, մի շարք այլ երկրների հետ , պատժամիջոցներ է կիրառել Իսրայելի ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչի և ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրի նկատմամբ։
2024 թվականի նոյեմբերին Միջազգային քրեական դատարանը ձերբակալման օրդեր է տվել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և նախկին պաշտպանության նախարար Յոավ Գալանտի նկատմամբ՝ Պաղեստինում կատարված ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների մեղադրանքով։
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ նախարարի խորհրդականը կալանավորվեց
Սուրեն Պապիկյանի նախկին խորհրդական, ՔՊ-ական Արշակ Օրդուխանյանը կալանավորվել է։ ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են․«Մե...
Հայաստանը գիտի՝ «Խաղաղության համաձայնագիր»-ը վերջնական ստորագրելու պայմանները
Մեր բոլոր պայմանները լիովին տրամաբանական են, ողջամիտ և օրինական: Ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Նույնիսկ բա...
ԱԳՆ-ն հրապարակել է նախաստորագրված խաղաղության համաձայնագրի տեքստը
ԱԳՆ-ն հրապարակել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերություններ...
Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահին է ներկայացրել վաշինգտոնյան բանակցությունների արդյունքները
ՀՀ վարչապետը ՌԴ նախագահին ներկայացրել է ս/թ օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշիգնտոնում տեղի ունեցած բանակցությունների արդ...