Արևմուտքը ցանկանում է իր անորսալի գերիշխանությունը պահել․ Մարիա Զախարովա
Արևմտյան երկրները ցանկանում են մենաշնորհել արհեստական բանականության տեխնոլոգիաները՝ հույս ունենալով պահպանել իրենց անորսալի գերիշխանությունը տեղեկատվական միջավայրում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է «ՏԱՍՍ»-ը:
«Բազմաբևեռ աշխարհի ի հայտ գալը, նոր, իսկապես անկախ և ինքնիշխան ուժի կենտրոնների ի հայտ գալը վախեցնում է Արևմուտքին, որը կառչած է իր անորսալի գերիշխանությանը։ Նրանք ակնհայտորեն ակնկալում են օգտվել նոր տեխնոլոգիական կարգի անցումից և, մենաշնորհելով արհեստական բանականության տեխնոլոգիաները, բացել «նեոգաղութատիրական արհեստական բանականության» դարաշրջան», - նշել է նա։
Դիվանագետը հավելել է, որ Արևմուտքի այս «ջանքերը» պահանջում են նրանցից լրացուցիչ ապատեղեկատվական ջանքեր, «ինչը նրանք անում են մեծ եռանդով»։
«Այստեղից էլ՝ անընդհատ փորձեր՝ վարկաբեկելու ոչ միայն մեր երկիրը, այլև BRICS-ը, մեր գործընկերներին, Աֆրիկայի, Ասիայի և Լատինական Ամերիկայի երկրները», - ընդգծել է Զախարովան։
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ նախարարի խորհրդականը կալանավորվեց
Սուրեն Պապիկյանի նախկին խորհրդական, ՔՊ-ական Արշակ Օրդուխանյանը կալանավորվել է։ ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են․«Մե...
Հայաստանը գիտի՝ «Խաղաղության համաձայնագիր»-ը վերջնական ստորագրելու պայմանները
Մեր բոլոր պայմանները լիովին տրամաբանական են, ողջամիտ և օրինական: Ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Նույնիսկ բա...
ԱԳՆ-ն հրապարակել է նախաստորագրված խաղաղության համաձայնագրի տեքստը
ԱԳՆ-ն հրապարակել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերություններ...
Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահին է ներկայացրել վաշինգտոնյան բանակցությունների արդյունքները
ՀՀ վարչապետը ՌԴ նախագահին ներկայացրել է ս/թ օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշիգնտոնում տեղի ունեցած բանակցությունների արդ...