Իսրայելի նպատակը` Համասի ոչնչացնում է. Նեթանյահու
Իսրայելը չի դադարեցնի մարտական գործողությունները պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման դեմ՝ մինչև դրա լիովին ոչնչացումը, այդ մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
«Պատերազմը կարող է ավարտվել վաղը, եթե ՀԱՄԱՍ-ը վայր դնի զենքը և ազատ արձակի մնացած բոլոր պատանդներին: Հաշվի առնելով ՀԱՄԱՍ-ի կողմից զենքը վայր դնելու մերժումը, Իսրայելին այլընտրանք չի մնում, քան ավարտել սկսածը և վերջապես ջախջախել ՀԱՄԱՍ-ին»,- ասել է նա:
Նեթանյահուն ասել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) ցուցում է ստացել «վերացնել ՀԱՄԱՍ-ի մնացած երկու հենակետերը Գազա քաղաքում և Գազայի հատվածի կենտրոնական շրջաններում»։
Նա անընդունելի է համարել պաղեստինյան արմատականների պահանջները Գազայի հատվածից իսրայելական զորքերի լիակատար դուրսբերման, ինչպես նաև այն պարտադիր միջազգային երաշխիքների վերաբերյալ, որոնք կխանգարեին մարտական գործողությունների վերսկսմանը։
«Սրանք կապիտուլյացիայի պայմաններ են, որոնք ոչ մի պատասխանատու կառավարություն չի համաձայնի ընդունել, և, իհարկե, ես դրանք չեմ ընդունի», - ընդգծել է Իսրայելի վարչապետը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը գիտի՝ «Խաղաղության համաձայնագիր»-ը վերջնական ստորագրելու պայմանները
Մեր բոլոր պայմանները լիովին տրամաբանական են, ողջամիտ և օրինական: Ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Նույնիսկ բա...
ՊՆ նախարարի խորհրդականը կալանավորվեց
Սուրեն Պապիկյանի նախկին խորհրդական, ՔՊ-ական Արշակ Օրդուխանյանը կալանավորվել է։ ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են․«Մե...
ԱԳՆ-ն հրապարակել է նախաստորագրված խաղաղության համաձայնագրի տեքստը
ԱԳՆ-ն հրապարակել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերություններ...
Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահին է ներկայացրել վաշինգտոնյան բանակցությունների արդյունքները
ՀՀ վարչապետը ՌԴ նախագահին ներկայացրել է ս/թ օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշիգնտոնում տեղի ունեցած բանակցությունների արդ...