Իրանը դեմ է Հարավային Կովկասում արտատարածաշրջանային ուժերի միջամտությանը․ ԱԳՆ խոսնակ
Իրանը դեմ է Հարավային Կովկասում արտատարածաշրջանային ուժերի միջամտությանը։ Այս մասին ճեպազրույցում ասել է ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղաին:
Նա ընդգծել է, որ Իրանը, հաշվի առնելով Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական, քաղաքական և տնտեսական կարևորությունը, միշտ ակտիվ դեր է ունեցել այս տարածաշրջանի զարգացումներում, սերտ կապի մեջ է եղել ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ։
«Իրան - Հայաստան հարաբերությունները, կարճ, բայց ապահով ընդհանուր սահման ունենալու պատճառով, հիմնված են հինավուրց բարեկամության և համագործակցության վրա», - ընդգծել է նա:
Բաղաիի խոսքով՝ Իրանը, ողջունելով տարածաշրջանային հաղորդակցման ուղիների ընդլայնումը տնտեսական զարգացման նպատակով, շեշտում է, որ այս գործողությունները չպետք է խախտեն միջազգային իրավունքը, միջազգային սահմանները, ազգային ինքնիշխանությունը կամ աշխարհաքաղաքական կառուցվածքները։
«Արտատարածաշրջանային ուժերի միջամտությունը այս ոլորտում, Իրանի տեսանկյունից, վնասակար է տարածաշրջանի անվտանգության և կայունության համար, և Իրանն իր ընդդիմությունն արդեն բացահայտ արտահայտել է», - եզրափակել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը գիտի՝ «Խաղաղության համաձայնագիր»-ը վերջնական ստորագրելու պայմանները
Մեր բոլոր պայմանները լիովին տրամաբանական են, ողջամիտ և օրինական: Ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Նույնիսկ բա...
ՊՆ նախարարի խորհրդականը կալանավորվեց
Սուրեն Պապիկյանի նախկին խորհրդական, ՔՊ-ական Արշակ Օրդուխանյանը կալանավորվել է։ ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են․«Մե...
ԱԳՆ-ն հրապարակել է նախաստորագրված խաղաղության համաձայնագրի տեքստը
ԱԳՆ-ն հրապարակել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերություններ...
Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահին է ներկայացրել վաշինգտոնյան բանակցությունների արդյունքները
ՀՀ վարչապետը ՌԴ նախագահին ներկայացրել է ս/թ օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշիգնտոնում տեղի ունեցած բանակցությունների արդ...