Հնդկաստանի դեսպանն Իջևանում է. ցուցարար հնդիկների բարձրացրած հարցերն են քննարկվում
Իջևանի «Գրանդ տեքստիլ» ընկերության տնօրենն ու դեսպանն այս պահին քննարկում են խնդիրը։
ՀՀ–ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան աշխատավարձի բարձրացում պահանջող, գործադուլ անող հնդիկ բանվորների խնդրի կապակցությամբ ժամանել է Իջևան։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է Իջևանի «Գրանդ տեքստիլ» ընկերության տնօրեն Մհեր Միրզոյանը։
Նշենք, որ հնդիկները գործադուլ են հայտարարել՝ պահանջելով, որ գործատուն վճարի իրենց աշխատավարձը։
Ավելի ուշ ընկերության տնօրենը հայտնել էր, որ հնդիկները ոչ թե աշխատավարձ չեն ստացել, այլ աշխատանքային պայմանների բարելավում են պահանջում, մինչդեռ նրանց հետ կա կնքած 3 տարվա աշխատանքային պայմանագիր, իսկ բարձրացված պահանջները հնարավոր չէ բավարարել։
«Այս պահին Հնդկաստանի դեսպանն այստեղ է, փորձում ենք լեզու գտնել»,- ասել է Միրզոյանը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը գիտի՝ «Խաղաղության համաձայնագիր»-ը վերջնական ստորագրելու պայմանները
Մեր բոլոր պայմանները լիովին տրամաբանական են, ողջամիտ և օրինական: Ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Նույնիսկ բա...
ՊՆ նախարարի խորհրդականը կալանավորվեց
Սուրեն Պապիկյանի նախկին խորհրդական, ՔՊ-ական Արշակ Օրդուխանյանը կալանավորվել է։ ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են․«Մե...
ԱԳՆ-ն հրապարակել է նախաստորագրված խաղաղության համաձայնագրի տեքստը
ԱԳՆ-ն հրապարակել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերություններ...
Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահին է ներկայացրել վաշինգտոնյան բանակցությունների արդյունքները
ՀՀ վարչապետը ՌԴ նախագահին ներկայացրել է ս/թ օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշիգնտոնում տեղի ունեցած բանակցությունների արդ...