Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի և ազատի հայ գերիներին. ԱՄՆ կոնգրեսական
ԱՄՆ ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, Կոնգրեսի հայկական հանձնախմբի փոխնախագահ Բրեդ Շերմանը դեմ է արտահայտվել Ադրբեջանին ԱՄՆ-ի կողմից զենքի հնարավոր փոխանցմանն ու կոչ արել Ադրբեջանին ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին։
«Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի իր ագրեսիայի համար։ Թեև Միացյալ Նահանգների ներգրավվածությունն ու աջակցությունը Հայաստանին կարևոր են, սակայն ԱՄՆ-ն պետք է ավելի կոշտ դիրքորոշում ընդունի՝ հավաստիանալու, որ Հայաստանը ստանում է արդար և իրական անվտանգության երաշխիքներ», - ասել է կոնգրեսականը:
Շերմանը շեշտել է՝ ԱՄՆ-ն ոչ մի կերպ չպետք է կասեցնի «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ բաժինը՝ ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին ռազմական օգնության արգելքի վերաբերյալ:
«Ադրբեջանական ուժերը շարունակում են անօրինական կերպով պահել հայ ռազմագերիներին: Բոլոր հայ ռազմագերիները պետք է անհապաղ ու անվերապահորեն ազատ արձակվեն»,- շեշտել է կոնգրեսականը:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը գիտի՝ «Խաղաղության համաձայնագիր»-ը վերջնական ստորագրելու պայմանները
Մեր բոլոր պայմանները լիովին տրամաբանական են, ողջամիտ և օրինական: Ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Նույնիսկ բա...
Իրանի ԱԳՆ–ն՝ խաղաղության համաձայնագրի և արտաքին միջամտության վերաբերյալ իր մտահոգությունների մասին
Իրանի Արտաքին գործերի նախարարությունն ողջունում է Հարավային Կովկասում խաղաղության համաձայնագիրը և մտահոգություն հայտնում...
Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության համաձայնագիր կստորագրեն. Reuters
Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության համաձայնագիր կստորագրեն ուրբաթ օրը, այս մասին հայտնում է Reuters գործակալությանը՝ հղո...
Նիկոլ Փաշինյանը՝ ապաշրջափակման մասին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հարցին, թե ինչ ընթացակարգերով և սկզբունքներով է Հայաստանի տարածքով կազմ...