Արեյանը՝ ՀԷՑ–ի ծրագրի ընթացքի մասին

Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում էլեկտրաէներգիայի պլանային անջատումների խախտումներ չեն եղել. վթարային անջատումները թվով 40 հատ, պլանային անջատումները թվով 13 հատ, հոսանքի մատակարարման տատանման դեպքեր չեն եղել։ 


Քանդվել է 220 քառակուսի մետր ասֆալտ, վերականգնվել 225 քառակուսի մետր։


«Պարոն Արեյան, մեր ՀԷՑ–ի հետ ծրագիրը ի՞նչ ընթացքում է, մասնավորապես փոքր կենտրոնում իրականացվող ծրագիրը»,- հարց է ուղղել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը դիմելով իր խորհրդական Կամո Արեյանին:


«Ծրագիրը շարունակվում է այն ծավալով, ինչ որ քննարկվել, հաստատվել է տարեձկզբին ձեր մոտ։ Որևէ ընդհատում, որևէ հատվածում չի նկատվել, շեղում չկա ծրագրից։ Այժմ իրականացվում է և փոքր կենտրոնի, և ամբողջ մայրաքաղաքի տարածքով ներդրումային ծրագրի իրականացումը։ Փոքր կենտրոնում արդեն մոտ 20-30% ով այս տարվա ծրագիրը իրականացված է, այսինքն ենթակայանների հզորացում, մալուխների փոխարինում և այնուհետև ենթականների վերանորոգում։ Ընթացքի մեջ է ծրագիրը»,- պատասխանել է Արեյանը։

Քաղաքականություն