Հրդեհ Աբովյանում. բնակիչներ են տարհանվել
Հուլիսի 19-ին, ժամը 09։56-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի շենքերից մեկի 9-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 9-րդ հարկում գտնվող էլեկտրական հաշվիչների վահանակում, ինչի հետևանքով հարկի բնակարանները ծխապատվել են։
Փրկարարները բացել են երկու բնակարանների դռները և տարհանել 8 քաղաքացու. շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն․ հոսպիտալացման անհրաժեշտություն չի առաջացել: Շենքի այլ հարկերից տարհանել են ևս 15 բնակչի:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:41-ին, մարվել՝ 11:05-ին։ Այրվել են էլեկտրական հաշվիչների վահանակը, խորդանոցը՝ կենցաղային իրերով և երկու բնակարանների դռները։
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի բնակարաններ։




Նմանատիպ հոդվածներ
Հանգստյան գոտում երեխա է կորել. 2 ժամ է շարունակվում են որոնողական աշխատանքները
Հուլիսի 13-ին, ժամը 13:18-ին ՆԳՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն...
ՊՆ խոսնակը` զինվորականների մասնակցությամբ վթարի մասին
Ի պատասխան ԶԼՄ հարցումների: Այս մասին տելեգրամի իր ալիքում հայտնել է ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը: «ՊՆ հաշվեկշռում գտնվող մե...
Ոստիկանները Սևանա լճում և հարակից անտառներում որոնում են կորած ամուսիններին
Երեկ՝ հուլիսի 19-ին ՀՀ ոստիկանություն տեղեկություններ են ստացվել, որ 2 քաղաքացի՝ կին և տղամարդ, ժամը 15։40-ի սահմաններու...
Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենան ընկել է վարորդի վրա
Տավուշի մարզի Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին՝ Ոսկեպարի ոլորաններում, բեռնատար ավտոմեքենան ընկել է վարորդի վրա, նա տեղո...