Օդի ջերմաստիճանը կնվազի. եղանակը` Հայաստանում
Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում այս գիշեր և վաղը կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի 17–ին առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին կլինի արևմտյան ՝ 5-8 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։
Հուլիսի 16-20-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Արարատում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-17-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։
Երևան քաղաքում նույնպես այս գիշեր և վաղը երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է. «Եթե վիզա ստանալիս ստել եք, աշխատել եք առանց համապատասխան թույլտվության...
Տարադրամի փոխարժեքներն այսօր
Rate.am-ում հուլիսի 16-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են.ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 383 դրամը,...
Տարադրամի փոխարժեքներն այսօր
Rate.am-ում հուլիսի 15-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են.ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 383 դրամը,...
Սպասվում է անձրև և ամպրոպ. եղանակը` Հայաստանում
Հայաստանի Հանրապետության տարածքում հուլիսի 15-ին, 18-19-ին կեսօրից հետո, 16-17-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններ...