
Ոնց կարող է մարդու հոգին այդքան չարանա. Ռուբինյան

Փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն՝ անդրադառնալով Բագրատ Գալստանյանի կողմից «մարդկանց գյուլլելու, ընտանիքներին կոմպենսացիա տալու» վերաբերյալ արտահայտած մտքերին զարմանք է հայտնել, որ Հայ առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսը կարող է նման մտքեր արտահայտել
«Սա դասագրքային օրինակ է՝ ոնց կարող է մարդու հոգին այդքան չարանա, որ ասում է՝ նեռ, նեռ, ինքն է վերածվել նեռի, նեռը քրեաիրավական կատեգորիա չի, բայց իրենք պատասխան են տալու իրենց հանցավոր արարքների համար»,- ասել է Ռուբինյանը։
Ռուբինյանի խոսքով՝ ահաբեկիչներին աջակցողները իրենք արդարացնում են նրանով, որ դա արվում է հանուն ինչ-որ վեհ գաղափարի.
«Ինչ-որ բռնության աջակցելու հանուն վեր նպատակների, դրա խնդիրը նրանում է, որ եթե բոլորը մտածեն, որ բռնությունը արդարացված է հանուն ինչ-որ վեր նպատակի, իսկ բոլորը վեհ նպատակ ունեն, դա կբերի տոտալ քաոսի։ Օրինակ, պատկերացրեք՝ ինչ կլինի, եթե ես, ամբողջ ՔՊ-ն մտածի, որ հանուն վեհ նպատակի ձեզ բոլորիդ պետք է վերացնել։ Ի՞նչ կլինի։ Լա՞վ բան է դա. իհարկե, վատ բան է։ Միակ վեհ նպատակն օրինականությունն է, ժողովրդի կամքը։ Ուզում եք ստանալ ժողովրդի քվեն, գնացեք ընտրությունների, դիմեք խաղաղ ակցիաների, ո՞վ է ձեր ձեռքը բռնել»,- ասել է նա։