Քայլ առ քայլ մեկուսացնում են բոլոր գաղափարական առաջնորդներին․ Բեգլարյան

Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը  հրապարակում է կատարել Միքայել արքեպիկոպոս Աջապահյանի շուրջ կաատրվող դեմքերի վերաբերյալ։ 


Նա մասնավորապես գրել է․ որ ձերբակալելով Բագրատ Սրբազանին իշխանությունը անցել է Միքայել Սրբազանին՝ հայ ամենաբարոյական, ամենագրագետ ու ամենապատասխանատու հոգևոր առաջնորդներից մեկին: Փորձում են քայլ առ քայլ մեկուսացնել բոլոր գաղափարական առաջնորդներին, ովքեր կարող են վտանգ ներկայացնել իշխանությունների ապազգային ու խիստ վտանգավոր ծրագրերի կատարման համար:


«Բնականաբար, բռնությամբ ու ապօրինի ձևով իշխանության փոփոխությունը կամ դրա փորձը հանցագործություն է և խիստ անընդունելի տարբերակ եղած հիմնախնդիրների լուծման համար: Բայց դա վերաբերում է նաև ցանկացած իշխանության, որ չեն կարող չարաշահել իրենց իշխանությունը և ապօրինի ու անհիմն կերպով կիրառել պետական ռեսուրսը ընդդիմախոսներին լռեցնելու ու պատժելու համար, որը ոչ պակաս ծանրագույն հանցագործություն է»,- գրել է Բեգլարյանը։


«Ակնհայտ է, որ Միքայել Սրբազանը ոչ մի ապօրինի բան չի ասել ու արել, այլ՝ իր արդար ու բարոյական խոսքն է հնչեցրել առկա զարգացումների վերաբերյալ: Վստահ եմ, որ նույնն էլ Բագրատ Սրբազանի պարագայում է:


Շնորհակալություն բոլոր հայրենակիցներիս, որոնք այսօր իրենց արժանապատիվ ու խաղաղ գործողություններով կանխեցին Միքայել Սրբազանի ապօրինի ձերբակալության փորձը»,- նշված է հրապարկման մեջ։