ՆԳՆ-ն՝ նոր մանրամասներ է հայտնել. կադրեր են հրապարակվել աղմկահարույց վթարից
Հրապարակում ենք ՊԾ կարգախմբի մասնակցությամբ Արարատի մարզում տեղի ունեցած վթարի տեսանյութը: Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ-ը:
«Տեսանյութում հստակ երևում է, որ ՊԾ կարգախումբը, վարելիս բջջային հեռախոսից օգտվելու համար, կանգնեցնում է «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան՝ վարչարարություն իրականացնելու նպատակով, ինչից հետո «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ստեղծում է վթարային իրավիճակ, ինչի հետևանքով նույն ճանապարհով ընթացող «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, չկարողանալով կառավարել այն, բախվում է «Վազ» մեքենային, ապա ճանապարհի աջ եզրային մասում կայանված պարեկային ծառայության կարգախմբի ավտոմեքենային։Այս վթար հետ կապված մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ մասնակից է նաև ՀՀ վարչապետին ուղեկցող ավտոշարասյունը։
Հայտնում ենք, որ այս տեղեկությունը իրականության հետ որևէ աղերս չունի և կոչ ենք անում՝ չճշտված ու չստուգված տեղեկություններ չտարածել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր հրդեհ` Ադրբեջանում
Խոշոր հրդեհ է բռնկվել Բաքվում՝ շուկաներից մեկի տարածքում։ Հրդեհն ընդգրկել է 2000 քառակուսի մետր տարածք։ Այս մասին հայտնո...
Խոշոր անտառային հրդեհ՝ Երուսաղեմում․ բնակիչներին տարհանել են
Երուսաղեմում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները։ Նշենք, որ իշխանությունները հայ...
Խոշոր հրդեհ Իրանում. կան զոհեր
Իրանի հարավային Բուշեր նահանգի Դեյր քաղաքի քիմիական և վառելիքի վերամշակման նավահանգստում հրդեհ է բռնկվել։ Իրանական լրատվ...
Հնդկաստանում 100-ից ավել ուղևոր ունեցող ինքնաթիռ է կործանվել
Հնդկաստանի Ահմադաբադի օդանավակայանում ինքնաթիռ է կործանվել։ News18-ի փոխանցմամբ՝ ինքնաթիռում 242 ուղևոր է եղել։ Նախնական...