ՌԴ-ում արհեստական բանականության միջոցով սպանություններ են բացահայտվել
Արհեստական բանականության (AI) ալգորիթմներն օգնել են բացահայտել աղմկահարույց հանցագործություններ, այդ թվում՝ լրագրող Դարիա Դուգինայի և ռազմական թղթակից Վլադլեն Թաթարսկու սպանությունները: Այս մասին Սանկտ Պետերբուրգում հայտարարել է Ռուսաստանի Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը:
Նրա խոսքով, արհեստական բանականության ալգորիթմները օգնել են նաև բացահայտել գրող Զախար Պրիլեպինի դեմ մահափորձ կատարած անձանց և հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի դեմ նմանատիպ հանցագործության պատրաստումը։
29-ամյա Դուգինան մահացել է 2022 թվականի օգոստոսի 20-ի երեկոյան, երբ նրա մեքենան պայթեցվել է Մոժայսկի մայրուղու վրա՝ Մոսկվայի մարզի Օդինցովո շրջանի Բոլշիե Վյազեմի գյուղի մոտ։
40-ամյա Թաթարսկին մահացել է 2023 թվականի ապրիլի 2-ին։ Սանկտ Պետերբուրգի սրճարաններից մեկում ստեղծագործական հանդիպման ժամանակ ահաբեկիչ Դարիա Տրեպովան Թաթարսկուն հանձնել է արձանիկի տեսքով քողարկված ինքնաշեն պայթուցիկ սարքը (IED), որը գործի է դրվել մի փոքր ուշ։ Միջոցառման 52 մասնակից վիրավորվել է։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում երկրաշարժ է զգացվել
Մայիսի 20-ին` տեղական ժամանակով ժամը 20:30-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 16։30-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքայի...
Փրկարարները ծանր տեխնիկա են մոտեցրել Մարմարիկ գետին
Ուղիղ մեկ շաբաթ է՝ Մարմարիկում հարազատները փրկարարների, ոստիկանների ու քաղաքացիների հետ որոնում են 2–ամյա Տիգրանին։ՆԳՆ-ի...
Նոր մանրամասներ՝ ՔԿ շենքից խոշոր գումար հափշտակելու դեպքից
ՀՀ քննչական կոմիտեից ստացված հաղորդման հիման ՀՀ քրեական օրենսգրքի 446–րդ հոդվածի 2–րդ մասի և ՀՀ քրեական օրենսգրքի 254–րդ...
Նոր մանրամասներ Շենիկի ջրանցքում հայտնաբերված մահացածների մասին
Շենիկի ջրանցքից այսօր մահացած դուրս բերված տղան Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքից էր։ Թե ինչպես է դեպքը տեղի ունե...