Հնարավոր է կարճատև անձրև. եղանակը՝ ՀՀ-ում
Հայաստանի Հանրապետության տարածքում մայիսի 19-21-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 22-23- ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Երևանում մայիսի 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 21-ի երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում կլինի այսօր ցերեկը 25-27, երեկոյան՝ 17-19 աստիճան։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում երկրաշարժ է զգացվել
Մայիսի 20-ին` տեղական ժամանակով ժամը 20:30-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 16։30-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքայի...
Փրկարարները ծանր տեխնիկա են մոտեցրել Մարմարիկ գետին
Ուղիղ մեկ շաբաթ է՝ Մարմարիկում հարազատները փրկարարների, ոստիկանների ու քաղաքացիների հետ որոնում են 2–ամյա Տիգրանին։ՆԳՆ-ի...
Նոր մանրամասներ՝ ՔԿ շենքից խոշոր գումար հափշտակելու դեպքից
ՀՀ քննչական կոմիտեից ստացված հաղորդման հիման ՀՀ քրեական օրենսգրքի 446–րդ հոդվածի 2–րդ մասի և ՀՀ քրեական օրենսգրքի 254–րդ...
ՊԵԿ-ը՝ ՔԿ շենքից 590 000 ԱՄՆ դոլար գողանալու գործի մասին
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է՝ համացանցում տարածված տեղեկատվությունն այն մասին, որ ՔԿ շենքից իրեղեն ապացույց ճա...