Գորիսի պետական քոլեջում բունտ է հասունանում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի կրթական համակարգում անհանգիստ մթնոլորտ է: Օրաթերթը տեղեկացավ, որ Գորիսի պետական քոլեջում բունտ է հասունանում, այսօր կլրանա 4-րդ օրը, ինչ դասադուլ և գործադուլ է հայտարարվել քոլեջում։
Գորիսի պետական քոլեջում դասադուլը և գործադուլը մեկնարկել էին մայիսի 12-ին, երբ ՀՀ կառավարությունը, ինչպես ասում են գործադուլավորները, իրենց համար անընդունելի որոշում է կայացրել։
Բանն այն է, որ Գորիսի պետական քոլեջը և Գորիսի գյուղատնտեսական քոլեջը, կառավարության ապրիլի 17-ի որոշման համաձայն, պետք է միաձուլվեն:
Օրաթերթի հետ զրույցում Գորիսի պետական քոլեջի տնօրեն Կարեն Լազարյանը պատմել է որոշումից հետո քոլեջում տիրող անհնազանդ տրամադրությունների մասին։
«Կառավարության որոշման համաձայն՝ 2 քոլեջները պետք է միաձուլվեն եւ ստեղծվի նոր քոլեջ՝ դառնալով Գորիսի պետական բազմագործառութային քոլեջ։
Որոշումը եկավ, շատերը խնդիր չտեսան, սակայն մեկ հարց առաջացավ, թե ով է ղեկավարելու այն։
Ինձ շշուկներ են հասել, որ Գորիսի գյուղատնտեսական քոլեջի տնօրենի պարտականությունները կատարողի կոլեկտիվում քննարկվել է, որ իրենք են լինելու ստեղծվող քոլեջի ղեկավար կազմը։ Սակայն, ըստ օրենքի, պետք է միավորումից հետո նշանակեն ժամանակավոր պաշտոնակատարի, ապա հայտարարվի մրցույթ։ Մրցույթին էլ ով կհաղթի, թող հաղթի։ Խոսակցություններից հետո դիմեցինք ԿԳՄՍ նախարարին եւ երկրի ղեկավարին»,- պատմում է Լազարյանը։
Կարեն Լազարյանը փաստում է, որ խոսակցություններ կան, թե տնօրենի պաշտոնում հավակնություններ ունեցողն ուղիղ հովանավորչություն ունի ՔՊ-ականներից։
«Խոսակցությունները մարզում այնպիսին են, որ այս ամենն իրականացվում է գորիսեցի պատգամավոր Արմեն Խաչատրյանի եւ Սյունիքի մարզպետի (Ռոբերտ Ղուկասյան) ձեռամբ։
Իրենք են, այսպես ասած, երաշխավորել, որ գյուղատնտեսական քոլեջից են լինելու ղեկավար կազմում»,- ասում է Լազարյանը։
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նոր քոլեջի պաշտոնին արդեն իսկ հավակնում է Աննա Տոռոզյան անուն-ազգանունով մեկը, ով ներկայում Գորիսի՝ պրոֆ. Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է։ Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատմեց Լազարյանը, հիշյալ ժ/պ-ի սկեսուրը եւս եղել է տնօրեն, ապա պաշտոնը փոխանցել է հարսին, որն էլ հավակնում է դառնալ նոր քոլեջի՝ Գորիսի պետական բազմագործառութային քոլեջի տնօրեն։
Քոլեջի դասախոսներին ԿԳՄՍՆ-ից որևէ հստակ պատասխան չեն տվել, թե ով է դառնալու տնօրեն, ու այդ պատճառով էլ հասունացել է անժամանակ գործադուլի գաղափարը։
Գորիսում դասադուլ եւ գործադուլ անողների պահանջը մեկն է. նոր քոլեջի ղեկավարը ոչ մի կապ չպետք է ունենա ՔՊ-ականների հետ, ո՛չ պատգամավորի, ո՛չ մարզպետի, այլ պետք է լինի 3-րդ՝ անկախ մեկը։
Հարցին, թե գուցե սա Ձեր նկատմամբ քաղաքական հաշվեհարդար է, եւ Ձեր քաղաքական հայացքներն են պատճառը, Լազարյանը պատասխանեց՝ «գուցե»»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:
Նմանատիպ հոդվածներ
Փրկարարները ծանր տեխնիկա են մոտեցրել Մարմարիկ գետին
Ուղիղ մեկ շաբաթ է՝ Մարմարիկում հարազատները փրկարարների, ոստիկանների ու քաղաքացիների հետ որոնում են 2–ամյա Տիգրանին։ՆԳՆ-ի...
ՆԳՆ-ն՝ ոստիկանների կողմից ձերբակալված կնոջը խոշտանգելու և նվաստացնելու լուրերի մասին
Փաստաբան Զարուհի Փոստանջյանի հրապարակման հետ կապված, թե իբր Գյումրիում «ոստիկանները խոշտանգել և նվաստացնող վերաբերմունք...
Հայաստանում երկրաշարժ է զգացվել
Մայիսի 20-ին` տեղական ժամանակով ժամը 20:30-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 16։30-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքայի...
Նոր մանրամասներ՝ ՔԿ շենքից խոշոր գումար հափշտակելու դեպքից
ՀՀ քննչական կոմիտեից ստացված հաղորդման հիման ՀՀ քրեական օրենսգրքի 446–րդ հոդվածի 2–րդ մասի և ՀՀ քրեական օրենսգրքի 254–րդ...