Պռոշյանցիներն ու քասախցիները ՏԿԵՆ-ին երեք օր ժամանակ են տվել
Այսօր առավոտյան Երևան–Աշտարակ մայրուղու փակմամբ բողոքի ակցիա իրականացրած Քասախի և Պռոշյանի բնակիչները Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը երեք օր ժամանակ են տվել՝ տրանսպորտի խնդիրների լուծման ուղիներ գտնելու համար։
Պռոշյան համայնքի բնակիչ Սերգո Մուրադյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է, որ բողոքի գործողության ժամանակ ՏԿԵ նախարարությունից կապ են հաստատել փոխոստիկանապետի հետ, ինչի արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ինքը և Քասախի բնակիչ Արթուր Մարտայանը նախարարությունում կներկայացնեն իրենց համայնքների պահանջները։
«Մեր հիմնական պահանջն այն է, որ Երևանի թիվ 25 երթուղին հասնի մինչև Պռոշյանի մուտք, այնտեղ շրջադարձ կատարի, որպեսզի ուսանողները և Երևանում աշխատող բնակիչները կարողանան անվտանգ օգտվել այդ երթուղուց։ Ինչ վերաբերում է Քասախին՝ նախկինում համայնքն սպասարկող թիվ 59 ավտոբուսը պետք է հասնի մինչև գյուղի մուտքի մոտ գտնվող փոստի տարածք, որպեսզի բնակիչները, այդ թվում՝ շարժունակության խնդիրներ ունեցողները, կարողանան առանց խոչընդոտների օգտվել հանրային տրանսպորտից։ Չկա պահանջ, որ ավտոբուսը մտնի գյուղի տարածք», – նշել է Սերգո Մուրադյանը։
Նրա խոսքով՝ նախնական պայմանավորվածության համաձայն՝ հանդիպումը նախարարությունում նախատեսվում է երեք օրից, սակայն, հաշվի առնելով ապրիլի 24-ը, հնարավոր է՝ այն տեղի ունենա արդեն երկուշաբթի։
Հիշեցնեն՝ ավելի վաղ հաղորդվել էր, որ Քասախի և Պռոշյանի բնակիչները վաղ առավոտից փակել էին Երևան–Աշտարակ մայրուղին՝ պահանջելով, որպեսզի Երևան քաղաքի թիվ 25 և 59 երթուղային ավտոբուսները շարունակեն սպասարկել իրենց համայնքները։ Նախարարությունը Քասախի տրանսպորտի վերաբերյալ պարզաբանում է տարածել
Նմանատիպ հոդվածներ
Պարեկների մեքենաների տանիքին կտեղադրվեն սարքեր. ՆԳ նախարար
Ներպետական մակարդակում ընկալումների խնդիր ունեն, որովհետև շատերը համարում են, թե ղեկին հեռախոսով զբաղվելը փոքր խնդիր է:...
Քասախ և Պռոշյան համայնքների բնակիչները ճանապարհ են փակել
Այսօր՝ ապրիլի 22-ի վաղ առավոտից Կոտայքի մարզի Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչները փակել են Երևան մտնող մայրուղին։ Նրա...
Մանրամասներ՝ սահմանապահ զորքերի զինծառայողի մահվան մասին
Ս.թ. ապրիլի 25-ին ՀՀ Սյունիքի մարզի ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումներից մեկի ժամկետային զինծառայող Ա.Ա-ն, ըստ ն...
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Եթե վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնում, ձեր նկատմամբ կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք։ Այս մասի...