Անձրևաջրերը լցվում են ներս ու վնասում խճանկարը. անմխիթար վիճակ Գառնիի տաճարում
Երեկ Գառնիի տաճարում էինք, գիդի ծառայություն էինք վարձել։ Ես վերջին անգամ, գիդի հետ, Գառնիում էի մոտ 5 տարի առաջ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը:
«Էն ժամանակ բաղնիքի խճանկարն ինձ հիացրել էր, 5 տարի անց՝ երեկ, բաղնիքը գյուղի անխնամ բիսեդկա էր հիշեցնում, իսկ 3-րդ դարի խճանկարից, էս տեմպով երևի 2 տարուց էլ հետք անգամ չմնա։
Տարիներ շարունակ տանիքի չվերանորոգելու պատճառով անձրևաջրերը լցվում են ներս ու վնասում խճանկարը, որը հնարավորինս վերականգնվել էր 11 տարի առաջ։
Բաղնիքի ներսի երբեմնի լուսավորությունն այլևս անցյալում է, իսկ մուտքում քեզ դիմավորում է 2000-ականների «վետեռոկներից» մեկից բերված մի աթոռ։
Միայն մեր այնտեղ գտնվելու ընթացքում հաշվեցի մոտ 130 այցելու, մեկ հոգու մուտքի տոմսի արժեքը 1500 դրամ է՝ 130*1500=195.000 դրամ։ Միայն երեկվա 2 ժամի այցելուներից հավաքված այս գումարը հերիք է, որ փոխվեն այս լույսերը ու վերանորոգվի տանիքի անցքերը, բայց երևի այսօր դա կարևոր չէ»,- գրել է նա:









Նմանատիպ հոդվածներ
Առանց այլ պետության վարորդական վկայականը հանձնելու. նոր պարզեցված ընթացակարգ
Մարտի 6-ին Կառավարությունն ընդունել է «Հայաստանի Հանրապետության Կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 385-Ն որոշման մե...
Նման տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում. Արդարադատության նախարարություն
Մամուլում շրջանառվում են լուրեր, առ այն որ Արդարադատության նախարարության կողմից վերջերս հանրային քննարկման ներկայացված Վ...
Ձնահյուս Արագածում. կա անհետ կորած
Մարտի 11-ին, ժամը 15:26-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել,...
Փոփոխություն երկքաղաքացիների վարորդական վկայականների տրամադրման հետ կապված
Կառավարության հերթական նիստի ընթացքում ՀՀ ներքին գործերի նախարարության առաջարկով ընդունվեց որոշում, որով Հայաստանի Հանրա...