Ռուսաստանը կշարունակի ռազմական գործողությունները․ Պեսկով
Սպիտակ տանը Վլադիմիր Զելենսկին ցույց է տվել դիվանագիտական կարողությունների լիակատար բացակայություն, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Զելենսկու նման պահվածքը Սպիտակ տանը՝ առնվազն դիվանագիտական կարողությունների լիակատար բացակայության մասին էր վկայում։ Ավելին ասել պետք էլ չի, բոլորդ էլ ամեն ինչ շատ պարզ տեսաք։ Նրա պահվածքը ևս մեկ անգամ ապացուցեց Պուտինի ճշմարտացիությունը, շատ հարցերի շուրջ»,- ասել է Պեսկովը։
Պեսկովը նշել է նաև, որ Զելենսկին պատկերացում անգամ չունի, թե ինչ քայլեր է պետք ձեռնարկել՝ խաղաղության հասնելու համար։
«Եվրոպայի կողմից Ուկրաինայի ֆինանսավորման մակարդակի բարձրացումը պետք է ոչ թե խաղաղ ծրագրի, այլ ռազմական գործողություններն շարունակելու համար։ Ռուսաստանը շարունակում է երկխոսությունը ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կարգավորման հարցով։ Ինչպես հասկանում եմ դա շատերին դուր չի եկել»։
Պեսկովը հավելել է, որ Ռուսաստանը շարունակում է հատուկ ռազմական գործողությունը՝ իր նպատակներին հասնելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկի-Թրամփ թեժ զրույցի արձագանքներն ամբողջ աշխարհից
Միջազգային հանրությունն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հանդիպմանը։ Եվրո...
ԱՄՆ-ն այլևս Ուկրաինային օգնություն չի տրամադրի. Սպիտակ տուն
ԱՄՆ նախագահի վարչակազմն այլևս չի պատրաստվում ֆինանսավորել Ուկրաինայի հակամարտությունը Ռուսաստանի Դաշնության հետ, քանի որ...
Ուզում եմ նախևառաջ շնորհակալություն հայտնել հարկերը վճարող քաղաքացիներին. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Փոքր Վեդու նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետը շրջել է դպ...
ԱՄՆ-ը փոխեց իր դիրքորոշումը Ռուսաստանի պատճառով․ Կալլաս
ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը բողոքել է, որ ԱՄՆ իշխանությունների պահվածքը փոխվել է այն բանից հետո, երբ նրանք հ...