ՄԱԿ–ում պահանջել են ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը պահանջել է անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում ապօրինաբար պահվող հա գերիներին, հաղորդում է Շվեյցարիայում Հայաստանի դեսպանատունը:
Մարտի 3-ին Ժնևում մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանում ներկայացված իր ելույթում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլկեր Թյիրկն առանձնացրել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող բոլոր անձանց, այդ թվում՝ ազգությամբ հայերի խնդիրները՝ նշելով, որ նրանք պետք է անհապաղ ազատ արձակվեն, և արդար դատաքննության նրանց իրավունքները պետք է լիովին պահպանվեն:
Գերագույն հանձնակատարը նաև ընդգծել է, որ ուշադիր հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին: Թյիրկը հույս է հայտնել, որ դրանք կհանգեցնեն ճշմարտության հաստատման և հաշտեցման գործընթացի, որին հանձնակատարը պատրաստ է իր աջակցությունը ցուցաբերել:
Նմանատիպ հոդվածներ
Էմանուել Մակրոնը ՝ Ուկրաինայի կապիտուլյացիայի մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ որոշել է քննարկում բացել Ֆրանսիայի միջուկային զենքի օգտագործման վերա...
Զելենսկին ներողություն է խնդրել Թրամփից
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նամակով ներողություն է խնդրել Թրամփից Օվալաձև աշխատասենյակի բուռն վիճաբանությունից...
Նոր մանրամասներ Վարդան Ղուկասյանի գործով դատավարությունից
ԴՕԿ կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանի գործով դատավարությումը մեկ շաբաթով հետաձգվել է։ Այդ մասին հայտնում է փաստաբա...
Հայտնի է թե երբ Թրամփը կգնա Ռուսաստան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 9-ին կգա Մոսկվա՝ տոնելու Հաղթանակի օրը, իսկ Ռուսաստանի մայրաքաղաքում կհանդիպի Ռուսաստան...