Զելենսկին և եվրոպացի առաջնորդները հանդիպել են
Լոնդոնում մեկնարկել է Ուկրաինայի հարցով եվրոպացի առաջնորդների գագաթնաժողովը, որը կազմակերպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։ Այս մասին գրում է Meduza–ն:
Քիր Սթարմերը ընթացիկ գագաթնաժողովն անվանել է «սերունդների մեջ մեկ անգամ պատահող պահ» եվրոպական անվտանգության համար՝ հավելելով, որ Ուկրաինայի համար լավ խաղաղ արդյունքը կենսական նշանակություն կունենա մայրցամաքի բոլոր երկրների համար:
Գագաթնաժողովը տեղի է ունենում Լոնդոնի կենտրոնական Լանկաստեր-Հաուսում, որին ներկա են եվրոպական գրեթե բոլոր երկրների ղեկավարները՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Իտալիայի վարչապետ Ջորջիո Մելոնին, ինչպես նաև Լեհաստանի, Չեխիայի, Ռումինիայի, Նիդեռլանդների, Դանիայի, Շվեդիայի, Նորվեգիայի, Ֆինլանդիայի և Կանադայի ղեկավարները: Բացի այդ, գագաթնաժողովին մասնակցել են նաև Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։
Գագաթնաժողովին մասնակցում է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ով նախօրեին առանձին հանդիպում է ունեցել Քիր Սթարմերի հետ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ վիճաբանությանը հաջորդած այցով։
Նմանատիպ հոդվածներ
Թրամփը դուրս է շպրտել Զելենսկիին. Bild
Գերմանական Bild թերթը հրապարակել է հոդված Սպիտակ տանը Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու վեճի մասին՝ աղաղակող վերնագրով։...
Զելենսկին ստիպված կլինի զիջումների գնալ. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ կողմերը «բավականաչափ մոտ են» Ուկրաինայում կարգավորման շուրջ համաձայնության հասնելու...
Հայաստանը չի ներգրավվի Իրանի դեմ գործողության մեջ. Նիկոլ Փաշինյան
Հայաստանի Հանրապետությունը չի ներգրավվի Իրանի Իսլամական Հանրապետության դեմ գործողության մեջ: Այս մասին հայտարարել է վարչ...
Ինչպես կարողացան զսպել իրենց և չխփել նրան. Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Telegram-ի իր ալիքում հայտարարել է, որ Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թր...