Վլադիմիր Զելենսկիին միայն ես էի պետք. Սքոթ Բեսենտ
Վլադիմիր Զելենսկիին միայն ես էի պետք, ասել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը, գրում է РИА Новости–ն:
«Վլադիմիր Զելենսկին Սպիտակ տանը պարզապես պետք է մտներ և ստորագրեր տնտեսական համաձայնագիր, և նա որոշեց պայթեցնել այն», - ասել է նա CBS News-ին ի պատասխան այն հարցին, թե արդյոք Վաշինգտոն-Կիև հանքային գործարքը դեռ քննարկման փուլում է:
Նախօրեին Վաշինգտոնում տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, փոխնախագահ Ջ.Դ.Վենսի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը, որը վերածվել է տեսախցիկների առջև աղմկահարույց վեճի։ Սպիտակ տան ղեկավարը փորձել է բացատրել, որ Ուկրաինան հնարավորություն չունի շարունակելու ռազմական գործողությունները, և որ առանց ամերիկյան օգնության այն չէր կարողանա դիմակայել հակամարտության սկզբից նույնիսկ մի քանի շաբաթ։
Զելենսկին իր հերթին փորձում էր բացատրել իր զրուցակիցներին, որ Ուկրաինան միայնակ է պայքարում Ռուսաստանի դեմ։
Fox News-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահը վեճից հետո «դուրս է շպրտել Կիևի ռեժիմի ղեկավարին», և հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ գործարքը ձախողվել է։
Նմանատիպ հոդվածներ
Թրամփը դուրս է շպրտել Զելենսկիին. Bild
Գերմանական Bild թերթը հրապարակել է հոդված Սպիտակ տանը Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու վեճի մասին՝ աղաղակող վերնագրով։...
Զելենսկին ստիպված կլինի զիջումների գնալ. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ կողմերը «բավականաչափ մոտ են» Ուկրաինայում կարգավորման շուրջ համաձայնության հասնելու...
Հայաստանը չի ներգրավվի Իրանի դեմ գործողության մեջ. Նիկոլ Փաշինյան
Հայաստանի Հանրապետությունը չի ներգրավվի Իրանի Իսլամական Հանրապետության դեմ գործողության մեջ: Այս մասին հայտարարել է վարչ...
Ինչպես կարողացան զսպել իրենց և չխփել նրան. Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Telegram-ի իր ալիքում հայտարարել է, որ Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թր...