Զախարովան Զելենսկու և Թրամփի միջև վիճաբանությունը համեմատել է «Շան սիրտը» ֆիլմի հետ
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու միջև Սպիտակ տանը տեղի ունեցած վիճաբանությունը համեմատել է խորհրդային «Շան սիրտը» ֆիլմի տեսարանի հետ:
Իր տելեգրամյան ալիքում նա Միխայիլ Բուլգակովի համանուն պատմվածքի մոտիվներով ֆիլմից մի հատված է տեղադրել՝ գրելով․ «2025 թվականի փետրվարի 28, ԱՄՆ, Վաշինգտոն, Օվալաձև կաբինետ»։
Այդ դրվագում պրոֆեսոր Պրեոբրաժենսկին բժիշկ Բորմենտալի ներկայությամբ կշտամբում է Պոլիգրաֆ Շարիկովին. «Ձեր բոլոր գործողությունները գազանային են, և դուք համալսարանական կրթությամբ երկու մարդկանց ներկայությամբ թույլ եք տալիս Ձեզ տիեզերական մասշտաբի և տիեզերական հիմարության խորհուրդներ տալ այն մասին, թե ինչպես բաժանել ամեն ինչ»:
Թրամփի և Զելինսկու հանդիպումը տեղի է ունեցել փետրվարի 28-ին Վաշինգտոնում, այն վերաճել է լեզվակռվի: ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև հազվագյուտ մետաղների վերաբերյալ գործարքի ստորագրումը չեղյալ է հայտարարվել, չնայած ամեն ինչ պատրաստ էր, և Զելենսկին ստիպված լքել է Սպիտակ տունը: Թրամփը հայտարարել է, որ Զելենսկու մոտ ցանկություն չի տեսնում կարգավորել Ռուսաստանի հետ հակամարտությունը։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ-ն ցանկանում է խաթարել Ուկրաինայի հարաբերությունները Ադրբեջանի և ՀՀ-ի հետ. Ուկրաինայի ՊՆ
Ուկրաինայի գլխավոր հետախուզական վարչությունը հայտնել է, որ Ռուսաստանը ցանկանում է խաթարել Ուկրաինայի հարաբերությունները...
Վարդան Ղուկասյանի փաստաբանը` նրա կալանավորման մասին
ԴՕԿ կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկել՝ պնդելով, որ իր պաշտպանյալը կալանավո...
Ես երբեք նման բան չեմ ասել. Փաշինյան
Ես երբեք չեմ ասել, որ Մարտի 1-ի գործն ամբողջությամբ բացահայտված է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է վարչապե...
Փաշինյանը խոսել է Բաքվում գտնվող գերիների մասին
Իհարկե, զգացմունքային մակարդակում այդ բոլոր զգացումները կիսում եմ, նաև հասկանում եմ բոլոր այն մարդկանց պահանջներն և արձա...