Մենք պետք է ընդունենք այս մարտահրավերը. Իտալիայի վարչապետ
ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկիի աղմկահարույց հանդիպումից հետո Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին եվրոպացիներին կոչ է արել թույլ չտալ պաշտոնական Վաշինգտոնի հետ տարաձայնությունների խորացում՝ հայտարարելով, որ Հռոմը առաջիկա ժամերին հանդես կգա ԵՄ-ԱՄՆ գագաթնաժողի անցկացման կոչով: Այս մասին հայտնել է Politico-ն։
«Անհրաժեշտ է անհապաղ գագաթնաժողով՝ Միացյալ Նահանգների, եվրոպական պետությունների և դաշնակիցների մասնակցությամբ, որպեսզի անկեղծ խոսակցություն ծավալվի այն մասին, թե ինչպես ենք մտադիր հաղթահարել այսօրվա լուրջ մարտահրավերները՝ սկսած Ուկրաինայից, որը միասին պաշտպանել ենք վերջին տարիներին»,- Մելոնիի խոսքերը փոխանցել է լրատվամիջոցը։
Հաղորդվում է, որ եվրոպական մի քանի երկրների առաջնորդներ, արձագանքելով Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հրավերին, մտադիր են կիրակի օրը հանդիպել Լոնդոնում: Ակնկալվում է, որ նրանց կմիանա նաև Զելենսկին:
Եվրոպացի որոշ առաջնորդներ ընդհանուր դիրքերից պաշտպանել են Զելենսկիին կոշտ քննադատությունից հետո, որը վաշինգտոնյան հանդիպման ընթացքում նրա հասցեին հնչեցրել էր Թրամփը: Իսկ Եվրամիության դիվանագիտության առաջնորդ Կայա Կալասը նույնիսկ հայտարարել է. «Այսօր պարզ դարձավ, որ ազատ աշխարհին պետք է նոր առաջնորդ: Մենք՝ եվրոպացիներս պետք է ընդունենք այս մարտահրավերը»:
Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում Թրամփի ու Զելենսկու հանդիպումն ավարտվել էր թեժ վեճով, որի հետևանքով չէր ստորագրվել Ուկրաինայում օգտակար հանածոների արդյունահանման ոլորտում երկու երկրների համագործակցության մասին համաձայնագիրը և չեղարկվել էր երկու երկրների ղեկավարների համատեղ մամուլի ասուլիսը։
Վաշինգտոնում նախօրեին տեղի ունեցած հանդիպումից հետո Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Զելենսկին պատրաստ չէ խաղաղության և կարող է կրկին Սպիտակ տուն վերադառնալ այն ժամանակ, երբ պատրաստ կլինի խաղաղության։
Նմանատիպ հոդվածներ
Վարդան Ղուկասյանի փաստաբանը` նրա կալանավորման մասին
ԴՕԿ կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկել՝ պնդելով, որ իր պաշտպանյալը կալանավո...
ՌԴ-ն ցանկանում է խաթարել Ուկրաինայի հարաբերությունները Ադրբեջանի և ՀՀ-ի հետ. Ուկրաինայի ՊՆ
Ուկրաինայի գլխավոր հետախուզական վարչությունը հայտնել է, որ Ռուսաստանը ցանկանում է խաթարել Ուկրաինայի հարաբերությունները...
Ես երբեք նման բան չեմ ասել. Փաշինյան
Ես երբեք չեմ ասել, որ Մարտի 1-ի գործն ամբողջությամբ բացահայտված է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է վարչապե...
Փաշինյանը խոսել է Բաքվում գտնվող գերիների մասին
Իհարկե, զգացմունքային մակարդակում այդ բոլոր զգացումները կիսում եմ, նաև հասկանում եմ բոլոր այն մարդկանց պահանջներն և արձա...