Հայտարարում ենք Թուրքիայի հետ հրադադարի մասին. ՔԱԿ
Թուրքիայում ահաբեկչական ճանաչված Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK, ՔԱԿ) հայտարարել է Թուրքիայի հետ հրադադարի մասին՝ ի պատասխան իր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի կոչին:
Թուրքիայի քրդամետ DEM կուսակցության ներկայացուցիչները 2 օր առաջ ընթերցել են բանտում ցմահ պատիժ կրող PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի՝ խմբավորման զինյալներին ուղղված դիմումը ՝ լուծարելու եւ զինաթափելու կոչով։ Քրդական PYD (Ժողովրդավարական միություն կուսակցություն) զինված ջոկատները դրանից հետո հայտարարել են, որ պատրաստ են վայր դնել զենքը, եթե իրենց թույլ տան քաղաքական գործունեություն ծավալել Թուրքիայում:
Թուրքիայի կառավարությունը հույս ունի, որ ՔԱԿ-ի լուծարումը կտևի երկու-երեք ամիս, հաղորդում է CNN Türk-ը հղում անելով իր աղբյուրներին:
«Մենք համաձայն ենք (Օջալանի - խմբ.) կոչի բովանդակությանը և հայտարարում ենք, որ մեր կողմից հետևելու և կատարելու ենք դրա պահանջները։ Հայտարարում ենք հրադադարի մասին՝ սկսած շաբաթ օրվանից», - մեջբերում է թուրքական AHaber հեռուստաալիքը PKK ղեկավար կոմիտեի հայտարարությունը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ PKK -ի լուծարման կոչի ֆոնին հայտարարել է, որ երկրում առանց ահաբեկչության «նոր էջ է բացվել»:
Նմանատիպ հոդվածներ
Վարդան Ղուկասյանի փաստաբանը` նրա կալանավորման մասին
ԴՕԿ կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկել՝ պնդելով, որ իր պաշտպանյալը կալանավո...
Ես երբեք նման բան չեմ ասել. Փաշինյան
Ես երբեք չեմ ասել, որ Մարտի 1-ի գործն ամբողջությամբ բացահայտված է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է վարչապե...
Փաշինյանը խոսել է Բաքվում գտնվող գերիների մասին
Իհարկե, զգացմունքային մակարդակում այդ բոլոր զգացումները կիսում եմ, նաև հասկանում եմ բոլոր այն մարդկանց պահանջներն և արձա...
ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը Բաքվում պահվող գերիների վերաբերյալ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Բաքվում պահվող Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավար...