Զելենսկին խոսել է Մակրոնի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, այս մասին Financial Times-ի լրագրող Քրիստոֆեր Միլլերին հայտնել է Ուկրաինայի առաջնորդին մոտ կանգնած աղբյուրը։
Թե ինչի մասին են նրանք խոսել, չի հաղորդվում։ Ելիսեյան պալատը հաստատել է, որ Զելենսկու և Մակրոնի խոսակցությունը տեղի է ունեցել։ Դրա բովանդակությունը դեռ չի հաղորդվում։
«Զելենսկին ներկայումս շփվում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ»,- ասել է Միլլերի աղբյուրը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 28-ին ժամանել է ԱՄՆ։ Սպասվում էր, որ այս այցի ընթացքում կստորագրվի ուկրաինական հողային ռեսուրսների օգտագործման մասին պայմանագիրը։
Ինչպես հայտնում է BFM TV-ն, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկացել է չեղարկել Զելենսկու այցը, սակայն Էմանուել Մակրոնը միջամտել է և խնդրել Թրամփին չչեղարկել հանդիպումը։
Զելենսկին և Թրամփը Սպիտակ տանը բանակցություններ են անցկացրել, որի ընթացքում առաջնորդները վիճել են ռուս-ուկրաինական պատերազմի շուրջ։ Արդյունքում Թրամփը հայտարարել է, որ Զելենսկին «պատրաստ չէ խաղաղության», և ուկրաինացի առաջնորդը լքել է Սպիտակ տունը։ Բնական ռեսուրսների մասին համաձայնագրի ստորագրումը չեղարկվել է։
Նմանատիպ հոդվածներ
Թրամփը դուրս է շպրտել Զելենսկիին. Bild
Գերմանական Bild թերթը հրապարակել է հոդված Սպիտակ տանը Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու վեճի մասին՝ աղաղակող վերնագրով։...
Զելենսկին ստիպված կլինի զիջումների գնալ. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ կողմերը «բավականաչափ մոտ են» Ուկրաինայում կարգավորման շուրջ համաձայնության հասնելու...
Հայաստանը չի ներգրավվի Իրանի դեմ գործողության մեջ. Նիկոլ Փաշինյան
Հայաստանի Հանրապետությունը չի ներգրավվի Իրանի Իսլամական Հանրապետության դեմ գործողության մեջ: Այս մասին հայտարարել է վարչ...
Ինչպես կարողացան զսպել իրենց և չխփել նրան. Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Telegram-ի իր ալիքում հայտարարել է, որ Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թր...