Օպերայի տարածքում սրճարան է ապամոնտաժվել
Այսօր ապամոնտաժվել է Սայաթ-Նովա 2/2 հասցեում գտնվող սրճարանը։ Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ով նույնպես ներկա էր և հետևում էր աշխատանքների ընթացքին։
«Մոտ 1000 քմ տարածքի վրա քանդման աշխատանքներ են իրականացվում։ Այս հատվածն ամբողջապես վերափոխվելու է ավելի կանաչ տարածքի, և վարձակալը չի շարունակելու իր պայմանագիրը։ Նա հանձնել է ամբողջ տարածքը քաղաքին»,- ասել է Ավինյանը:
Նա նաև նշել է, որ տարիների ընթացքում Օպերայի շուրջ եղած կանաչ հատվածները էականորեն նվազել են, և ավելացել են սրճարանները:
«Մի քանի տարի առաջ արդեն իսկ սկսվել էին Օպերայի շրջակայքում մասնակի քանդման աշխատանքներ, իսկ այսօր արդեն իրականացնում ենք սկսված գործի շարունակությունը։ Եվ փուլ առ փուլ տարբեր հատվածներ մաքրելու ենք ընդհանուր սրճարաններից, և ավելի շատ կանաչապատ հատվածներ ենք ունենալու»,- եզրափակել է Ավինյանը։
Նմանատիպ հոդվածներ
Դա խոսում է Ադրբեջանի վայրագությունների մասին. Առաքելյան
«Ռուբեն Վարդանյանը հացադուլ հայտարարած վիճակում պարտադրված է եղել մասնակցել վերջին դատական նիստին: Այս մասին հայտարարել...
Փաշինյանը՝ աշխատատեղերի ավելացման մասին
2018թ. ի վեր ՀՀ-ում ստեղծվել է ավելի քան 203 հազար աշխատատեղ: Այս մասին գործադիրի նիստի ժամանակ հայտարարել է վարչապետ Նի...
Պետությանը վերադարձված հերթական տարածքը. Փաշինյան
Դատարանի վճռով Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղուն հարող տարածքում գտնվող՝ 12 հազար 400 քմ մակերեսով հողամասի նկատմամբ,...
Այդ տարածքները ոչ ոք երբեք չի վաճառի. Պեսկով
Դոնբասում հատուկ գործողության ընթացքում ձեռք բերված Ռուսաստանի նոր տարածքներն արդեն ոչ ոք երբեք չի վաճառի։ Այս մասին լրա...