Արմեն Գրգորյանը նշել է` որ հարցերն են խաղաղության պայմանագրի մեջ չհամայանեցված
Խաղաղության պայմանագրում դիտորդական առաքելության մասին խոսք չկա, այլ ընդհանուր ձևակերպում է երրորդ ուժերի ներկայության մասին: Այս մասին հայտնել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:
«Սա կարող է վերաբերել նաև Եվրամիությանը, բայց կոնկրետ ԵՄ դիտորդական առաքելության մասին որևէ խոսք չկա խաղաղության պայմանագրում»,- ասել է նա։
Գրիգորյանը նշել է, որ 15 հոդվածները կարողացել են համաձայնեցնել երկար տարիների աշխատանքի արդյունքում․
«Վերջին երկուսը դեռևս չի հաջողում, բայց Հայաստանը շարունակելու աշխատել այն ուղղությամբ, որ կարողանանք վերջնականացնել այս երկու հոդվածը ևս: Հիմա մենք քննարկումներ ենք իրականացնում, և երբ պատրաստ լինենք, կուղարկենք մեր պատասխանը»։
«Այդ երկու հարցերի շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի մոտեցումները դեռևս համաձայնություն չեն գտել բանակցային գործընթացում: Եվ մենք, և ադրբեջանական կողմը հրապարակային խոսել ենք: Հարցերից մեկը վերաբերում է երրորդ ուժերի ներկայությանը Հայաստան-Ադրբեջան սահմանին, ինչպես նաև, այսպես կոչված, դիվանագիտական պատերազմի ավարտին»,- հայտնել է նա:
Հարցին՝ ի՞նչ է պահանջում Ադրբեջանը, Գրիգորյանը պատասխանել է. «Այստեղ պահանջի հարց չէ, այստեղ մոտեցումները, ինչպես բանակցություններում լինում է հաճախ, տարբեր են և լուծում չեն գտել մինչև այս պահը»:
Նմանատիպ հոդվածներ
Վարդան Ղուկասյանի փաստաբանը` նրա կալանավորման մասին
ԴՕԿ կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկել՝ պնդելով, որ իր պաշտպանյալը կալանավո...
Ես երբեք նման բան չեմ ասել. Փաշինյան
Ես երբեք չեմ ասել, որ Մարտի 1-ի գործն ամբողջությամբ բացահայտված է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է վարչապե...
Փաշինյանը խոսել է Բաքվում գտնվող գերիների մասին
Իհարկե, զգացմունքային մակարդակում այդ բոլոր զգացումները կիսում եմ, նաև հասկանում եմ բոլոր այն մարդկանց պահանջներն և արձա...
Մհեր Գրիգորյանը նշել է` հաջորդ սահմնազատումը որտեղից է սկսվելու
Տավուշից է սկսվելու սահմանազատումը՝ հյուսիսային անկյունից։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասել է...