ԱՄՆ-ն և Ուկրաինան պայմանավորվել են
ԱՄՆ-ն ու Ուկրաինան պայմանավորվել են հանքային ռեսուրսների մասին գործարքի շուրջ, և այդ թեմայով բանակցություններն ավարտվել են։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը։
«Գործարքը պատրաստ է: Նախագահ Վլադիմիր Զելենսկին վաղը կգա այն ստորագրելու, ուստի այլևս բանակցություններ չկան այս հարցի շուրջ: Վստահ եմ, որ նախագահ Զելենսկին և նախագահ Դոնալդ Թրամփը կքննարկեն հարցերի լայն շրջանակ, բայց ինչ վերաբերում է գործարքին, այն պատրաստ է»,- ասել է նա։
Իր խոսքով` սա գործարք է «ռազմավարական օգտակար հանածոների, նավթի և գազի, ինչպես նաև ենթակառուցվածքային ակտիվների վերաբերյալ», որը ձեռնտու կլինի և՛ Վաշինգտոնին, և՛ Կիևին։
Ամերիկացի առաջնորդն ավելի վաղ հաստատել էր, որ մտադիր է փետրվարի 28-ին Վլադիմիր Զելենսկու հետ համաձայնագիր ստորագրել Ուկրաինայում հազվագյուտ հողային տարրերի և այլ օգտակար հանածոների արդյունահանման վերաբերյալ։
Նմանատիպ հոդվածներ
Թրամփը դուրս է շպրտել Զելենսկիին. Bild
Գերմանական Bild թերթը հրապարակել է հոդված Սպիտակ տանը Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու վեճի մասին՝ աղաղակող վերնագրով։...
Զելենսկին ստիպված կլինի զիջումների գնալ. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ կողմերը «բավականաչափ մոտ են» Ուկրաինայում կարգավորման շուրջ համաձայնության հասնելու...
Հայաստանը չի ներգրավվի Իրանի դեմ գործողության մեջ. Նիկոլ Փաշինյան
Հայաստանի Հանրապետությունը չի ներգրավվի Իրանի Իսլամական Հանրապետության դեմ գործողության մեջ: Այս մասին հայտարարել է վարչ...
Ինչպես կարողացան զսպել իրենց և չխփել նրան. Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Telegram-ի իր ալիքում հայտարարել է, որ Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թր...