Ադրբեջանից արձագանքել են ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությանը
Ադրբեջանի ԱԳՆ-ից արձագանքել են Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարությանը՝ կապված Բաքվում պահվող հայ ռազմագերիներին վերաբերվող հրապարակումներին և շինծու դատավարական գործընթացներին։
Ըստ ադրբեջանական կողմի՝ Հայաստանը պետք է ողջունի այս գործընթացը՝ «բեմականացված» անվանելու փոխարեն։ Բաքուն կրկին Հայաստանին մեղադրել է «ագրեսոր» և «օկուպանտ» լինելու մեջ և պնդել, որը պատասխանատվություն պետք է կրի «անօրինական» գործողությունների համար։
«Այս կրիտիկական ժամանակահատվածում ադրբեջանական կողմն ակնկալում է, որ Հայաստանը զերծ կմնա անհիմն հայտարարություններից, որոնք խաթարում են տարածաշրջանում խաղաղության ապահովման ջանքերը, ներառյալ՝ ռազմական հանցագործներին պատասխանատվության ենթարկելը», - հայտարարել են Ադրբեջանի ԱԳՆ-ից։
Հիշեցնենք` որ համացանցում Ռուբեն Վարդանյանի շինծու դատավարությունից լուսանկարներ էին հրապարակվել, որնցում երևում էր Վարդանյանի դեմքի վրայի կապտուկը, ինչը վկայում է, որ Բաքվում նա ենթարկվում է խոշատանգումների:
Նմանատիպ հոդվածներ
Վարդան Ղուկասյանի փաստաբանը` նրա կալանավորման մասին
ԴՕԿ կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկել՝ պնդելով, որ իր պաշտպանյալը կալանավո...
Ես երբեք նման բան չեմ ասել. Փաշինյան
Ես երբեք չեմ ասել, որ Մարտի 1-ի գործն ամբողջությամբ բացահայտված է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է վարչապե...
Փաշինյանը խոսել է Բաքվում գտնվող գերիների մասին
Իհարկե, զգացմունքային մակարդակում այդ բոլոր զգացումները կիսում եմ, նաև հասկանում եմ բոլոր այն մարդկանց պահանջներն և արձա...
Մհեր Գրիգորյանը նշել է` հաջորդ սահմնազատումը որտեղից է սկսվելու
Տավուշից է սկսվելու սահմանազատումը՝ հյուսիսային անկյունից։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասել է...