Պետք է դեմ գնանք նեգատիվ հակաքարոզչությանը․ Փաշինյան
Ֆիզիկական անձի տարեկան հայտարարագրի հետ կապված մեծ հակաքարոզչություն սկսվեց, առանց հասկանալու, թե իրականում այն ինչ նշանակություն ունի։ Կառավարության նիստի ընթացքում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Խոսքս ուղղում եմ բոլոր այն քաղաքացիներին, ովքեր աշխատում և հարկ են վճարում, նշեմ այն կարևոր նպատակներից մեկը, որին ցանկանում ենք հասնել։ Շատ ընկերություններ ապահովագրական փաթեթներից չեն օգտվում և մենք այսօր գնում ենք նրան, որ բոլոր այն աշխատողները, ովքեր նմանատիպ ծառայություններից չեն օգտվում, հետագայում հնարավորություն ունենան օգտվելու։ Ցանկացած վճարում կատարելու դեպքում, ձգտեք այն անկանխիկ կատարել, բացատրեմ թե ինչու, օրինակ տարվա ընթացքում ձեր երեխայի պարապունքի կամ նմանատիպ շատ այլ բաների համար վճարելով, վերջում որոշակի գումար ձեզ ետ կվերադարձվի»,- ասել է Փաշինյանը։
Վարչապետը ելույթի ընթացքում կարևորել է, որ այս թեմայի շուրջ պատրաստվեն հոլովակներ և անընդհատ հրապարակվեն տարբեր հարթակներում՝ նպատակ ունենալով բնակչությանը ամեն բան ճիշտ իրազեկել։
«Տեղեկատվությունը բարդ է ու ծավալուն, և մենք պետք է դեմ գնալով նեգատիվ հակաքարոզչությանը, ամեն բան անենք, որպեսզի մեր բնակիչները ունենան ճիշտ պատկերացում այս հարցի շուրջ»։
Վարչապետի ելույթից հետո ՔՊ պատգամավոր Արայիկ Հարությունյանը նշել է, որ արդեն տարվում են աշխատանքներ այդ հարցի շուրջ՝ պատրաստելով բավականին մատչել վիդեոհոլովակներ, բնակչությանը իրազեկելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկի-Թրամփ թեժ զրույցի արձագանքներն ամբողջ աշխարհից
Միջազգային հանրությունն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հանդիպմանը։ Եվրո...
ԱՄՆ-ն այլևս Ուկրաինային օգնություն չի տրամադրի. Սպիտակ տուն
ԱՄՆ նախագահի վարչակազմն այլևս չի պատրաստվում ֆինանսավորել Ուկրաինայի հակամարտությունը Ռուսաստանի Դաշնության հետ, քանի որ...
Ուզում եմ նախևառաջ շնորհակալություն հայտնել հարկերը վճարող քաղաքացիներին. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Փոքր Վեդու նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետը շրջել է դպ...
Զելենսկին գրառում է արել Թրամփի հետ լարված բանակցություններից հետո
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումից հետո գրառում է արել: «Շնորհակալություն Ամերի...