Դատարանը թույլ է տվել Թրամփին չշարունակել արտաքին օգնությունը
ԱՄՆ Գերագույն դատարանը թույլ է տվել նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին առայժմ չշարունակել վճարումները օտարերկրյա օգնության ծրագրերի շրջանակներում: Այս մասին հայտնել է Associated Press-ը։
«Դատարանը կասեցրել է շրջանային դատավորի որոշման կատարումը՝ մինչև կողմերի փաստարկներն ըստ էության քննարկելու»,- նշված է հայտարարության մեջ:
Հաղորդվում է, որ շրջանային դատարանը Թրամփի վարչակազմին ժամանակ է տվել մինչև ամսվա վերջ՝ վերսկսելու արտաքին օգնությունը։
Թրամփը հունվարի 20-ին՝ պաշտոնը ստանձնելուց հետո, գործադիր հրաման է ստորագրել 90 օրով դադարեցնելու արտաքին զարգացման օժանդակությունը՝ գնահատելու ծրագրերի համապատասխանությունը ԱՄՆ արտաքին քաղաքականությանը։
Որոշումը բողոքարկվել է դատարանում։
Նմանատիպ հոդվածներ
Պետությանը վերադարձված հերթական տարածքը. Փաշինյան
Դատարանի վճռով Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղուն հարող տարածքում գտնվող՝ 12 հազար 400 քմ մակերեսով հողամասի նկատմամբ,...
Այդ տարածքները ոչ ոք երբեք չի վաճառի. Պեսկով
Դոնբասում հատուկ գործողության ընթացքում ձեռք բերված Ռուսաստանի նոր տարածքներն արդեն ոչ ոք երբեք չի վաճառի։ Այս մասին լրա...
Քաղաքացիներին հրավիրում եմ Կառավարություն՝ անկաշկանդ քննարկման. Փաշինյան
Սիրելի քաղաքացիներ, նախորդ շաբաթ հրապարակեցի Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագիծը, որն այս օրերին լայնորեն քննարկ...
Փաշինյանը՝ աշխատատեղերի ավելացման մասին
2018թ. ի վեր ՀՀ-ում ստեղծվել է ավելի քան 203 հազար աշխատատեղ: Այս մասին գործադիրի նիստի ժամանակ հայտարարել է վարչապետ Նի...