Ամեն ինչ արդեն համաձայնեցված է. Թրամփ
Մեզ կհաջողվի Ռուսաստանի հետ գործարք կնքել և ավարտին հասցնել ուկրաինական հակամարտությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Նա նաև նշել է, որ հակամարտության կարգավորման համար ՌԴ-ն ստիպված կլինի զիջումների գնալ: Նա հավելել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերացման հարցն այս պահին դրված չէ, քանի որ նախ պետք է ավարտին հասցնել ուկրաինական հակամարտությունը:
Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը հույս ունի Մոսկվայի և Կիևի հետ համաձայնագիր կնքել Ուկրաինայում ռազմական գործողությունները դադարեցնելու համար․
Ավելի վաղ ԱՄՆ նախագահն արդեն հայտարարել էր, որ Զելենսկին փետրվարի 28-ին կժամանի Վաշինգտոն՝ հանածոների մասին համաձայնագիր ստորագրելու համար: Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ն կվերադարձնի այն գումարները, որոնք տրամադրել է Ուկրաինային։
Նմանատիպ հոդվածներ
Պետությանը վերադարձված հերթական տարածքը. Փաշինյան
Դատարանի վճռով Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղուն հարող տարածքում գտնվող՝ 12 հազար 400 քմ մակերեսով հողամասի նկատմամբ,...
Այդ պատասխանատվությունը Եվրոպան է կրելու. Թրամփ
Ուկրաինային օգնություն տրամադրելու պատասխանատվությունը պետք է կրի Եվրոպան, ոչ թե ԱՄՆ-ն։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագ...
Այդ տարածքները ոչ ոք երբեք չի վաճառի. Պեսկով
Դոնբասում հատուկ գործողության ընթացքում ձեռք բերված Ռուսաստանի նոր տարածքներն արդեն ոչ ոք երբեք չի վաճառի։ Այս մասին լրա...
Քաղաքացիներին հրավիրում եմ Կառավարություն՝ անկաշկանդ քննարկման. Փաշինյան
Սիրելի քաղաքացիներ, նախորդ շաբաթ հրապարակեցի Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագիծը, որն այս օրերին լայնորեն քննարկ...