Քրեական հետապնդում է հարուցվել գործող նախարարների նկատմամբ. Գալյան
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ի պատասխան, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի կատարած անդրադարձին՝ քրեական գործերով քաղաքական գործիչների կալանավորումների հետ կապված, ասել է.
«Նախարարության համար մտահոգիչ է որպես խափանման միջոց նշանակված կալանքների քանակական աճը, և այս խնդիրը մեր ուշադրության կենտրոնում է»։
Գալյանը նշել է, որ Մամիջանյանի մատնանշած անձանցից շատերը քրեական հետապնդման են ենթարկվում իրենց պաշտոնավարման ընթացքում կատարած պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար:
«Դժվար է պատկերացնել, որ այդ հետապնդումները կարող են քաղաքական բնույթ ունենալ: Հայաստանում միայն նախկին պաշտոնյաները չեն, որ քրեական հետապնդման են ենթարկվում․ «Այս կառավարության օրոք քրեական հետապնդում է հարուցվել գործող նախարարների և փոխնախարարների նկատմամբ»։ Ըստ Գալյանի՝ «խնդիրն անձ թիրախավորելը չէ, այլ՝ կոնկրետ երևույթները»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Այդ տարածքները ոչ ոք երբեք չի վաճառի. Պեսկով
Դոնբասում հատուկ գործողության ընթացքում ձեռք բերված Ռուսաստանի նոր տարածքներն արդեն ոչ ոք երբեք չի վաճառի։ Այս մասին լրա...
Լավրովը՝ ՌԴ-ի ռազմական գործողությունները դադարեցնելու մասին
Սերգեյ Լավրովն Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը անդրադարձել է Ուկրաինայում պատերա...
Այդ պատասխանատվությունը Եվրոպան է կրելու. Թրամփ
Ուկրաինային օգնություն տրամադրելու պատասխանատվությունը պետք է կրի Եվրոպան, ոչ թե ԱՄՆ-ն։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագ...
Մենք կարող ենք պայմանավորվել. Պուտինը պաշտպանել է Թրամփի գաղափարը
Պուտինը պաշտպանել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի ռազմական ծախսերը 50 տոկոսով կրճատելու գաղափարը, որն ավելի վաղ հնչեցրել...