Կտրամադրի արդյոք Ուկրաինան ԱՄՆ-ին հազվագյուտ մետաղներ
ԱՄՆ-ն և Ուկրաինան գտնվում են բնական ռեսուրսների համաձայնագրի շուրջ բանակցությունների եզրափակիչ փուլում: Այս մասին հայտնել է The New York Times-ը:
Փաստաթղթով նախատեսում է, որ Վաշինգտոնը կստանա բնական ռեսուրսներից Ուկրաինայի եկամուտների մի մասը։
«Փետրվարի 24-ին քննարկված համաձայնագրի տարբերակը, Ուկրաինայի համար ավելի շահավետ պայմաններ էր պարունակում, քան նախորդները, բայց չէր ներառում Կիևի պահանջած անվտանգային երաշխիքները», - նշել է թերթը:
Համաձայնագրից հանվել է բնական պաշարների, այդ թվում՝ նավթի, գազի և օգտակար հանածոների արդյունահանումից ստացված 500 մլրդ դոլարի եկամուտների փոխանցման պահանջը: Միևնույն ժամանակ, ըստ աղբյուրների, բանակցությունները շարունակվում են, և գործարքի պայմանները կարող են փոխվել:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ուկրաինային տրամադրած ֆինանսական և ռազմական օգնության դիմաց Վաշինգտոնը Կիևից հազվագյուտ մետաղների մատակարարման երաշխիքներ է ակնկալում:
Նմանատիպ հոդվածներ
Այդ տարածքները ոչ ոք երբեք չի վաճառի. Պեսկով
Դոնբասում հատուկ գործողության ընթացքում ձեռք բերված Ռուսաստանի նոր տարածքներն արդեն ոչ ոք երբեք չի վաճառի։ Այս մասին լրա...
Պետությանը վերադարձված հերթական տարածքը. Փաշինյան
Դատարանի վճռով Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղուն հարող տարածքում գտնվող՝ 12 հազար 400 քմ մակերեսով հողամասի նկատմամբ,...
Այդ պատասխանատվությունը Եվրոպան է կրելու. Թրամփ
Ուկրաինային օգնություն տրամադրելու պատասխանատվությունը պետք է կրի Եվրոպան, ոչ թե ԱՄՆ-ն։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագ...
Մենք կարող ենք պայմանավորվել. Պուտինը պաշտպանել է Թրամփի գաղափարը
Պուտինը պաշտպանել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի ռազմական ծախսերը 50 տոկոսով կրճատելու գաղափարը, որն ավելի վաղ հնչեցրել...