«Չենք կարող խոստանալ, որ կամուսնանաք՝ առանց ժամադրությունների». ԵԽ պատգամավորը` Մամիջանյանին
ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի նիստին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, անդրադառնալով ՀՀ-ի ԵՄ անդամակցության գործընթացին, ընդգծեց. «Այս գործընթացը կարող է հանգեցնել շատ բարձր ակնկալիքների, բայց վերջիվերջո սա կարող է դառնալ խնդիր բոլորիս համար, որովհետև բնակչությունը հիմա որոշակի հայտարարությունների պատճառով կարծում է, որ մենք կլինենք ԵՄ-ի անդամ պետություն»:
Մամիջանյանին արձագանքեց ԵԽ պատգամավորը՝ նշելով. «Երբ խոսքը գնում է ՀՀ-ի ԵՄ-ին անդամակցելու նպատակի մասին, պետք է հասկանանք, որ մենք չենք կարող խոստանալ, որ կամուսնանաք՝ առանց ժամադրությունների: Կարող ենք մեր առաջ նպատակը տեսնել, ցանկանալ, բայց կան շատ բաներ, որոնք կարող են տեղի ունենալ, որոնք անկանխատեսելի են: Մենք էլ աշխատանք ունենք անելու»:
Հիշեցնենք` Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի նիստում հայտարարել էր. «Մենք ԵԱՏՄ անդամ ենք, մեր տնտեսությունն էապես դրանից կախված է։ Լավ է, թե վատ, այլ հարց է։ Բայց դուք արդեն ամուսնացած մարդու եք մոտեցել։ Մենք պետք է նախ ամուսնալուծվենք մեկից, նոր միայն ամուսնանաք մյուսի հետ»:
Նմանատիպ հոդվածներ
Դիտարկում ենք «Զենքերի առևտրի մասին» պայմանագրին միանալու հնարավորությունը. Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածում։«Ուրախ եմ հանդես գալ Զինաթա...
Եղոյանը՝ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման մեկնարկի մասին
Անցած տարի մենք շատ կարևոր ձեռքբերումներ ունեցանք. ես կուզենամ նշել նախ և առաջ ամենակարևորը՝ Հայաստան-Եվրամիություն վիզա...
Այն չի դարձել կատարյալ և չի դառնալու կատարյալ. Փաշինյան
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը կառավարությանը ներկայացրեց կրիպտոարժույթի ոլորտը կարգավորելու նախագիծը։Վարչապետ Փա...
Որքան գումար կտրամադրի կառավարությունն Ամուլսարի շահագործման համար
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 27-ի նիստում բյուջետային երաշխիք տրամադրելու մասին որոշում կայացրեց, որը պայմանավոր...