Չեմ կարծում, թե լուրջ է. Ռուբիոն՝ Զելենսկու առաջարկի մասին
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ իրատեսական չի համարում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Ուկրաինային միջուկային զենք տրամադրելու պահանջը որպես անվտանգության երաշխիք, եթե երկիրը չմիանա ՆԱՏՕ-ին։ Այս մասին Ռուբիոն ասել է ուլտրապահպանողական Breitbart լրատվական կայքի լրագրող Մեթյու Բոյլի հետ հարցազրույցում։ Հարցազրույցից հատվածներ հայտնվել են սոցցանցերում փետրվարի 25-ին։
«Չեմ կարծում, որ սա նրանց կողմից լուրջ առաջարկ է։ Ես նաև չեմ կարծում, որ միջուկային զենք ստանալը խնդրի լուծում է։ Ես չեմ լսել, որ նրանք դա ասեն: Այսպիսով, եթե նա (Զելենսկին) ասում է այդպես, ապա ես չեմ կարծում, որ դա իրատեսական պահանջ է: Մեզ ավելի քիչ միջուկային երկրներ են պետք, ոչ ավելին»,- ասել է Ռուբիոն։
Վլադիմիր Զելենսկին փետրվարի 4-ին ասել է, որ եթե Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին ձգձգվի տարիներ կամ տասնամյակներ, ապա արևմտյան երկրները պետք է Ուկրաինային միջուկային զենք տրամադրեն, որպեսզի երկիրը կարողանա պաշտպանվել Ռուսաստանից։ Կրեմլը հայտարարել է, որ Զելենսկու առաջարկը «սահմանակցում է խելագարությանը»։
Նմանատիպ հոդվածներ
Թրամփը դուրս է շպրտել Զելենսկիին. Bild
Գերմանական Bild թերթը հրապարակել է հոդված Սպիտակ տանը Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու վեճի մասին՝ աղաղակող վերնագրով։...
Զելենսկին ստիպված կլինի զիջումների գնալ. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ կողմերը «բավականաչափ մոտ են» Ուկրաինայում կարգավորման շուրջ համաձայնության հասնելու...
Հայաստանը չի ներգրավվի Իրանի դեմ գործողության մեջ. Նիկոլ Փաշինյան
Հայաստանի Հանրապետությունը չի ներգրավվի Իրանի Իսլամական Հանրապետության դեմ գործողության մեջ: Այս մասին հայտարարել է վարչ...
Ինչպես կարողացան զսպել իրենց և չխփել նրան. Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Telegram-ի իր ալիքում հայտարարել է, որ Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թր...