Ռուսաստանի հետ տնտեսական գործարքներ կկնքվեն. Թրամփ
Ուկրաինայի ռեսուրսների վերաբերյալ գործարքը կստորագրվի «շատ շուտով»։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Նա նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն գործարքի շրջանակներում հետ կվերադարձնի Ուկրաինայի վրա ծախսված գումարը։
«Ես ընդգծեցի ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև կենսական կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ երկրային տարրերի համաձայնագրի կարևորությունը, որը հուսով ենք, որ կստորագրվի շատ շուտով: Այս գործարքը, որը «տնտեսական գործընկերություն» է, կապահովի, որ ամերիկացի ժողովուրդը վերադարձնի Ուկրաինա ուղարկած տասնյակ միլիարդավոր դոլարներն ու ռազմական տեխնիկան, և կօգնի Ուկրաինայի տնտեսության աճին, քանի որ այս դաժան ու վայրագ պատերազմը մոտենում է ավարտին»,- գրել է նա սոցցանցերում։
Նա նաև ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններ է վարում պատերազմի ավարտի և համատեղ տնտեսական նախագծերի շուրջ։
«Միևնույն ժամանակ, ես լուրջ բանակցություններ եմ վարում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ պատերազմի ավարտի և տնտեսական զարգացման խոշոր գործարքների շուրջ, որոնք կկնքվեն Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև։ Բանակցությունները շատ լավ են ընթանում», - ասել է ԱՄՆ նախագահը։
Նմանատիպ հոդվածներ
Թրամփը դուրս է շպրտել Զելենսկիին. Bild
Գերմանական Bild թերթը հրապարակել է հոդված Սպիտակ տանը Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու վեճի մասին՝ աղաղակող վերնագրով։...
Զելենսկին ստիպված կլինի զիջումների գնալ. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ կողմերը «բավականաչափ մոտ են» Ուկրաինայում կարգավորման շուրջ համաձայնության հասնելու...
Հայաստանը չի ներգրավվի Իրանի դեմ գործողության մեջ. Նիկոլ Փաշինյան
Հայաստանի Հանրապետությունը չի ներգրավվի Իրանի Իսլամական Հանրապետության դեմ գործողության մեջ: Այս մասին հայտարարել է վարչ...
Ինչպես կարողացան զսպել իրենց և չխփել նրան. Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Telegram-ի իր ալիքում հայտարարել է, որ Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թր...