Պուտինը դեմ չէ, որ Ուկրաինան գոյություն ունենա
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հորդորելով Ուկրաինայի իշխանություններին նախագահական ընտրություններ անցկացնել, փորձում է բարելավել երկրում իրավիճակը և պահպանել ուկրաինական պետականությունը, կարծում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ներկայիս նախագահ Թրամփը (...) նրան (Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին) մղում է ընտրությունների, ինչպես ինձ թվում է՝ նա (Թրամփը) փորձում է բարելավել Ուկրաինայում քաղաքական իրավիճակը, համախմբել հասարակությունը, պայմաններ ստեղծել ուկրաինական պետության գոյատևման համար»,- ասել է Պուտինը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։
Պետության ղեկավարի խոսքով՝ «ընդհանուր առմամբ, դա ոչ այնքան Ռուսաստանին է ձեռնտու. մենք կոնֆլիկտ ունենք գործող (Կիևում) ռեժիմի հետ, որքան հենց Ուկրաինային»։
«Ի թիվս այլ բաների, ներկայիս նախագահը (ԱՄՆ) հայտարարել է, որ ցանկանում է հասնել խաղաղության, ի դեպ, մենք էլ ենք դա անում, և որքան հնարավոր է արագ: Ռեժիմի գործող ղեկավարը (Ուկրաինայում) կանգնած է նման նպատակների հասնելու ճանապարհին, և ԱՄՆ նախագահի դիրքորոշումը, կարծում եմ, կապ չունի նրա հետ, որ այն մեր շահերից է բխում։ Դա, ավելի շուտ, Ուկրաինայի և ուկրաինական պետության, ուկրաինական պետականության պահպանման շահերից է։ Եվ մենք դրա դեմ նույնպես ոչինչ չունենք»,- ընդգծել է Պուտինը։
Նմանատիպ հոդվածներ
Թրամփը դուրս է շպրտել Զելենսկիին. Bild
Գերմանական Bild թերթը հրապարակել է հոդված Սպիտակ տանը Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու վեճի մասին՝ աղաղակող վերնագրով։...
Զելենսկին ստիպված կլինի զիջումների գնալ. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ կողմերը «բավականաչափ մոտ են» Ուկրաինայում կարգավորման շուրջ համաձայնության հասնելու...
Հայաստանը չի ներգրավվի Իրանի դեմ գործողության մեջ. Նիկոլ Փաշինյան
Հայաստանի Հանրապետությունը չի ներգրավվի Իրանի Իսլամական Հանրապետության դեմ գործողության մեջ: Այս մասին հայտարարել է վարչ...
Ինչպես կարողացան զսպել իրենց և չխփել նրան. Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Telegram-ի իր ալիքում հայտարարել է, որ Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թր...