ՄԱԿ-ի ԳԱ-ում ընդունեցին Ուկրաինայի հարցով երկրորդ բանաձևը
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան փետրվարի 24-ի նիստում երկու բանաձեւ է ընդունել ռուս-ուկրաինական պատերազմի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Meduza-ն` հղում տալով ՄԱԿ-ի հաղորդագրությանը։
Գլխավոր ասամբլեան նախ ընդունեց ԵՄ երկրների և Ուկրաինայի կողմից պատրաստված բանաձեւը։ Փաստաթուղթը, որը վերնագրված է «Ուկրաինայում համապարփակ, արդար և տեւական խաղաղության խթանում», կոչ է անում դեէսկալացիայի, ռազմական գործողությունների արագ դադարեցման և պատերազմի խաղաղ հանգուցալուծման:
Բանաձեւին կողմ քվեարկեցին 93, դեմ՝ 18, ձեռնպահ՝ 65 երկրներ։
Գլխավոր ասամբլեան ավելի ուշ կողմ է քվեարկել «Խաղաղության ուղի» բանաձեւին, որը պատրաստվել է ԱՄՆ-ի կողմից։ Ինչպես գրում է ТАСС-ը, ԱՄՆ-ի բանաձևը փոփոխվել է եվրոպական երկրների կողմից, մասնավորապես, «Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև հակամարտություն» բառերը փոխարինվել են Ռուսաստանի կողմից «լիամասշտաբ ներխուժում» բառերով։
Բանաձեւի նախագծին կողմ է քվեարկել 92 երկիր, դեմ՝ ութը, այդ թվում՝ Ռուսաստանը, 73-ը ձեռնպահ են մնացել, այդ թվում՝ ԱՄՆ-ը։
Նմանատիպ հոդվածներ
Թրամփը դուրս է շպրտել Զելենսկիին. Bild
Գերմանական Bild թերթը հրապարակել է հոդված Սպիտակ տանը Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու վեճի մասին՝ աղաղակող վերնագրով։...
Զելենսկին ստիպված կլինի զիջումների գնալ. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ կողմերը «բավականաչափ մոտ են» Ուկրաինայում կարգավորման շուրջ համաձայնության հասնելու...
Հայաստանը չի ներգրավվի Իրանի դեմ գործողության մեջ. Նիկոլ Փաշինյան
Հայաստանի Հանրապետությունը չի ներգրավվի Իրանի Իսլամական Հանրապետության դեմ գործողության մեջ: Այս մասին հայտարարել է վարչ...
Ինչպես կարողացան զսպել իրենց և չխփել նրան. Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Telegram-ի իր ալիքում հայտարարել է, որ Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թր...