Ես չեմ ճանաչում և ոչինչ չգիտեմ այդ մարդու մասին. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, թե «ոչինչ չգիտի» ուկրաինական բանտում մահացած ամերիկացի լրագրող Գոնսալո Լիրայի մասին: Այս մասին գրում է РИА Новости–ն:
«Ես չեմ ճանաչում այս մարդուն և երբեք չեմ ճանաչել նրան: Չգիտեմ՝ նա հետախուզության մաս է, թե կապ ունի Ռուսաստանի հետ»,–- ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ։
2023 թվականի մայիսին ուկրաինական զինված ուժերի կողմից Խարկովի մարզում ձերբակալվել էր մի լրագրող՝ «ռուսական ագրեսիան արդարացնելու» և «սոցցանցերում ռուսամետ թեզեր տարածելու» կասկածանքով։
Ավելի ուշ նա գրավի դիմաց ազատ էր արձակվել, սակայն հուլիսին կրկին ձերբակալվել էր երկիրը լքելու փորձի ժամանակ։
Նույն տարվա վերջին հայտնի դարձավ, որ լրագրողը մահացել է ուկրաինական բանտում։
Ավելի վաղ Կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար, ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը հայտարարել էր, որ Զելենսկին չպետք է սպաներ ամերիկացի լրագրող և բլոգեր Գոնսալո Լիրային։ Մինչ այս Մասկը հայտարարել էր, որ Զելենսկին անձամբ է մեղավոր Լիրայի սպանության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Թրամփը դուրս է շպրտել Զելենսկիին. Bild
Գերմանական Bild թերթը հրապարակել է հոդված Սպիտակ տանը Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու վեճի մասին՝ աղաղակող վերնագրով։...
Զելենսկին ստիպված կլինի զիջումների գնալ. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ կողմերը «բավականաչափ մոտ են» Ուկրաինայում կարգավորման շուրջ համաձայնության հասնելու...
Հայաստանը չի ներգրավվի Իրանի դեմ գործողության մեջ. Նիկոլ Փաշինյան
Հայաստանի Հանրապետությունը չի ներգրավվի Իրանի Իսլամական Հանրապետության դեմ գործողության մեջ: Այս մասին հայտարարել է վարչ...
Ինչպես կարողացան զսպել իրենց և չխփել նրան. Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Telegram-ի իր ալիքում հայտարարել է, որ Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թր...