ԱՄՆ բանագնացը Ուկրաինա է մեկնում գնացքով
Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը փետրվարի 19-ի առավոտյան կժամանի Կիև։
«Ես գնացքով մեկնում եմ այսօր երեկոյան և կհասնեմ (Կիև) չորեքշաբթի առավոտյան», - ասել է նա Վարշավա կատարած այցի ժամանակ։ Նրա ելույթը հեռարձակվել է ամերիկյան լրատվական ալիքներով։
Ավելի վաղ Զելենսկին հայտնել էր, որ Քելլոգը փետրվարի 20-22-ը կայցելի Ուկրաինա։
Քելլոգը Բրյուսելում էր փետրվարի 17-18-ը։ Նա հանդիպումներ է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի, Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի նախագահներ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի և Անտոնիո Կոստայի հետ։ Փետրվարի 18-ին Վարշավայում Քելլոգը հանդիպել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ։
Նմանատիպ հոդվածներ
10 ժամում տեղացել է կես ամսվա նորմայի չափով ձյուն. Սուրենյան
Այսօր Երևանում 10 ժամվա ընթացքում տեղացել է 15մմ ինտենսիվ ձյուն, ինչը հավասար է կես ամսվա նորմային: Այս մասին հայտնում է...
Նոր փոփոխություններ` տրանսպորտային փաթեթներում
Երևանի ավագանու նիստին քննարկվել է տրանսպորտային փաթեթներին վերաբերող նախագծի փոփոխությունները, որոնք ներկայացնում է փոխ...
8 ժամով կհոսանքազրկվեն մի շարք հասցեներ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ին պլանային նորոգման աշխատանք...
Հայտնի է՝ ինչ մեղադրանքներ է առաջադրել Բաքուն հայ գերիների դեմ
Բաքվում ավարտվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների դեմ շինծու մեղադրանքի հրապարակումը։ Ադրբեջանական ԶԼՄ–ների հաղորդմամ...