Որոնք են «խաղաղության պայմանագրի» չհամաձայնեցված կետերը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Թեև ԱԳ նախարարն ու վարչապետը համառորեն չեն բացահայտում, թե որոնք են «խաղաղության պայմանագրի» չհամաձայնեցված կետերը, սակայն դիվանագիտական մեր աղբյուրները հայտնում են, որ խոսքը 2 դրույթի մասին է՝ հայ-ադրբեջանական սահմանին երրորդ պետության ուժերի բացառում եւ միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարում։
Առաջինի մասով պահանջը դրվել է, երբ դեռ ԵՄ դիտորդները հայ-ադրբեջանական սահմանին առաքելություն չէի իրականացնում, եւ միայն ռուս սահմանապահներին է վերաբերել խնդիրը, ինչին ՀՀ իշխանությունները չեն առարկել, սակայն Ադրբեջանը հետո այդ պահանջը վերաձեւակերպել է, որ խոսքը վերաբերի նաեւ ԵՄ դիտորդներին:
Մինչդեռ Արևմուտքը ճնշումներ է գործադրում, որ ԵՄ դիտորդները մնան և շարունակեն հետևել տարածաշրջանային իրադարձություններին, ուստի պետք է երկարաձգել պայմանագիրը, որը լրանում է հաջորդ տարվա փետրվարին։ Եվ քանի դեռ այս կետի շուրջ համաձայնություն չկա, ըստ մեր աղբյուրի՝ մերոնք համաձայնություն չեն տվել նաեւ միջազգային դատարաններում գտնվող հայցերից հրաժարվելու պահանջին, սակայն սկզբունքորեն դեմ չեն, եթե, իհարկե, դա լինի սինխրոն` Ադրբեջանն էլ մեր դեմ ուղղված հայցերից հրաժարվի։
Սակայն եթե անգամ բոլոր կետերը համաձայնեցվեն, մեր աղբյուրը պնդում է, որ Ալիևը թուղթ չի ստորագրելու: Նա նորանոր նախապայմաններ է առաջ քաշում: Եվ հիմա պնդում է՝ քանի դեռ ՀՀ Սահմանադրությունը չի փոխվել, չի ստորագրելու ոչ մի բան»:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Պուտինը կոչով դիմել է ռուսներին
Պուտինը հրատապ կոչ է արել ռուսներին՝ կապված Ռուսաստանի տարածքում հեռահար զենքի կիրառման հետ: Նա հայտարարել է, Ռուսաստանի...
Ով կփոխարինի ՆԳ և ՊԵԿ նախարարներին. Irakanum
Մամուլում ակտիվ կերպով շրջանառվում է կառավարությունում աղմկոտ պաշտոնանկությունների մասին։ Զբաղեցրած պաշտոններից ազատվել...
Փաշինյանը աշխատանքից ազատել է Վահե Ղազարյանին, Գնել Սանոսյանին, Արգիշտի Քյարամյանին և ՊԵԿ նախագահին. Hraparak
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ այսօր Նիկոլ Փաշինյանը կադրային փոփոխություններ է արել` աշխատանքից ազատել է ՆԳ նախարար Վա...
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց կտա. «Հայակական ժամանակ»
Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը առաջիկա օրերին՝ նոյեմբերի...